Լրահոս

04.05.2011 16:27


Մեթյու Բրայզա. «Միջնորդների նոր առաջարկության մեջ հաշվի են առնվել ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները»

Մեթյու Բրայզա. «Միջնորդների նոր առաջարկության մեջ հաշվի են առնվել ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները»

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը՝ նշելով, թե այդ հարցով ներկայումս ինչ աշխատանքներ են կատարվում։

–Տարիներ են պահանջվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցությունները հասնեն այսօրվա փուլին,–ասել է ամերիկացի դեսպանը։

–Վերջին տարիների ընթացքում նախագահները, ԱԳՆ ղեկավարները և միջնորդները փորձել են երկու կողմերի համար արդարացի առաջարկություններ նախապատրաստել։ Այդ առաջարկություններում ԼՂ հիմնահարցի լուծման վերաբերյալ ուշադրության են արժանացել ազգերի ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը։ Ես զրուցել եմ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, ով նշել է, որ բանակցություններում առաջընթաց կա։ Իմ կողմից ես կանեմ ամեն ինչ, որ այդ կարևոր հարցերի շուրջ նախագահները համաձայնության գան,–ընդգծել է Բրայզան։

Այս խորագրի վերջին նյութերը