Լրահոս

04.05.2011 15:42


ՀԱԿ–ը կհրաժարվի՞ արտահերթ ընտրությունների իր պահանջից

ՀԱԿ–ը կհրաժարվի՞ արտահերթ ընտրությունների իր պահանջից

Իշխանության ներկայացուցիչները  հերքել են արտահերթ ընտրությունների հնարավորությունը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Այս դեպքում ի՞նչ քայլի պետք է դիմի Հայ ազգային կոնգրեսը» հարցին ի պատասխան ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ կողմերը միշտ էլ այդպես են վարվում՝ բանակցություններից առաջ հայտնում են իրենց կոշտ դիրքորոշումները։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե նրանք հիմա, առանց բանակցությունների, հայտարարեին, որ պատրաստ են զիջումների։ Բնականաբար, բանակցություններից առաջ բոլոր կողմերն իրենց ամենաարմատական դիրքորոշումներն են ամրագրում։ Դա ոչինչ չի նշանակում. դրան հանգի՛ստ վերաբերվեք,– ասել է Լևոն Զուրաբյանը։

«Կարելի՞ է ենթադրել, որ ՀԱԿ–ի կոշտ դիրքորոշումներից մեկն էլ հենց նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջն է, և բանակցությունների ժամանակ կարող եք դուք էլ ձե'ր այդ պահանջից նահանջել» «7օր»–ի հարցին էլ Լևոն Զուրաբյանն այդպես էլ չի պատասխանել.

Հատկապես ձեզ կարելի է ենթադրել ամեն ինչ. միևնույն է՝ առանց իմ թույլտվության էլ դուք ամեն ինչ ենթադրում եք։ Խնդրե՛մ, այլ հարցեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը