Փաշինյանի մնալու հարցը քաղաքական խնդիր չէ՝ ազգային անվտանգության սպառնալիք է․ Երվանդ Բոզոյան
Ցանկացած իշխանություն ադեկվատ չի լինում, մանավանդ Նիկոլ Փաշինյանը:Իրականությունն այն է, որ մարդիկ, որոնք ադեկվատ չեն գնահատում իրավիճակը և մինչև վերջ կառչում են իշխանությանը, նրանք շատ ավելի վատ վիճակի մեջ են հայտնվում, քան եթե ժամանակին հրաժարականի որոշում կայացնեին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա կարծիքով՝ մինչև ընդդիմության կողմից տրված վերջնաժամկետը Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնի: Ըստ Երվանդ Բոզոյանի՝ Նիկոլ Փաշինյանի մնալու հարցը քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության սպառնալիք է, ընդդիմությունն այդ մեսիջը պետք է փոխանցի հասարակությանը: «Պատերազմը ցույց տվեց, որ նա կառչեց մինչև վերջ, փորձեց և միայն Ստեփանակերտի անկումից առաջ ստիպված համաձայնեց պատերազմը կանգնեցնելուն: Եթե նա պատերազմի ժամանակ մեծ վնաս հասցրեց Հայաստանին, ապա այս քաղաքական պայքարի դեպքում նույն ձև վարվելու դեպքում մեծ վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլ նաև անձամբ իրեն»,-նշեց քաղաքագետը:
-Պարո՛ն Բոզոյան, ընդդիմությունը հրաժարական ներկայացնելու համար Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ է ներկայացրել մինչև վաղը ժամը 12:00-ն: Ի՞նչ եք կարծում, ընդառաջ կգնա՞ վարչապետն այդ պահանջին:
-Մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա: Կարծում եմ՝ ընդդիմությունն ավելի մեծ ճնշումներ պետք է գործադրի՝ օգտագործելով հանրային ռեսուրսը: Միաժամանակ պետք է ներկայացնի, այսպես ասած, իր ճանապարհային քարտեզը՝ լայն դռներ բացելու համար ոչ միայն 17 կուսակցությունների և նրանց միացած ՀԿ-ների, այլ շատ ավելի լայն սպեկտորի համար: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ ընդդիմությունը պետք է դառնա ժողովրդի ճնշող մեծամասնության ձայնը: Դրա համար այս փուլում պետք է մեծ կոնսոլիդացիա լինի, որպեսզի Փաշինյանի թիմի գոնե առողջ մասը հասկանա, որ ինքն էլ ապագայում տեղ կունենա քաղաքական դաշտում: Եվ, ըստ էության, Փաշինյանը, հասկանալով, որ կմնա միայնակ՝ ինքը միայն այդ ժամանակ արդեն ճնշումների արդյունքում հրաժարական կտա: Կարծում եմ՝ եթե ընդդիմությունն այդ ճանապարհով գնա, անխուսափելի կլինի Փաշինյանի հրաժարականը:
-Ճանապարհային քարտեզ ասելով ի՞նչ նկատի ունեք: Ընդդիմությունը հայտարարել է, որ լինելու է ժամանակավոր կառավարություն, մեկ տարի անց էլ ընտրություններ պետք է անցկացվեն:
-Դա ժամանակավոր կառավարության գործունեության ճանապարհային քարտեզն է, բայց կարծում եմ՝ ընդդիմությունը և կոնկրետ Վազգեն Մանուկյանը պետք է հանդես գա մի մեսիջով՝ նշելով, որ ինքը փորձելու է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել, որտեղ ներգրավված կլինեն բառի բուն իմաստով բոլոր շրջանակները: Այսինքն, այստեղ շատ կարևոր է, որ այդ մեսիջը հասնի բոլորին, այդ թվում՝ Փաշինյանի թիմի առողջ մասին: Սա շատ կարևոր է ամբողջ երկրի համար: Փաշինյանի մնալու հարցը շարքային քաղաքական խնդիր չէ, դա ազգային անվտանգության սպառնալիք է պետականության համար: Այդ իմաստով կարևորում եմ, որ ընդդիմությունն այդ մեսիջը փոխանցի հասարակությանը և ամբողջ քաղաքական դաշտին:
-ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքից հետո հայտարարությամբ հանդես եկավ, որում ասվում էր. «Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին»: Կիսո՞ւմ եք նրա տեսակետը, հնարավոր համարո՞ւմ եք նման սցենարը:
-Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փոքրիկ խորամանկությամբ է զբաղված: Նա փաստացի փորձում է աջակցել Փաշինյանին, որպեսզի նա հրաժարական չտա: Եթե Տեր-Պետրոսյանը վախենում է քաղաքացիական բախումներից, ապա ինքը օր առաջ պետք է գար, միանար ընդդիմությանը: Վազգեն Մանուկյանը լինելու է ժամանակավոր իշխանության վարչապետ, որը պետք է անցկացնի օրինական ընտրություններ, քաղաքագիտական պատմության մեջ միայն այդպես են ընթանում քաղաքակիրթ քաղաքական գործընթացները, որը զերծ է պահում ցնցումներից: Եվ եթե Տեր-Պետրոսյանը շահագրգռված է դրանում, ապա նա պետք է միանար, այդ միանալու ձևը, ֆորմատը այլ խնդիր է, կարող է չմիանար 17-ին, առանձին հայտով հանդես գար: Բայց երբ ինքն իրեն միանգամից դիրքավորում է որպես տարանջատված Վազգեն Մանուկյանից և Նիկոլ Փաշինյանից, ապա ակնհայտ երևում է, որ ինքը փաստացի փորձում է քողարկված աջակցել Փաշինյանին՝ շատ լավ հասկանալով, թե այդ աջակցությունն իր մեջ ինչ վտանգներ է պարունակում Հայաստանի անվտանգության տեսակետից: Արտաքուստ ինքը դա փաթեթավորում է որպես մտահոգություն, իրականում ինքը խրախուսում է, որ պրոցեսները գնան հենց այդ ճանապարհով:
-Նշեցիք, որ ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնի: Ինչո՞ւ նա չի գնում այդ քայլին՝ հաշվեհարդարի՞ց է վախենում, թե՞ կարծում է, որ հասարակության մի զանգված դեռ աջակցում է իրեն:
-Այստեղ շատ գործոններ կարող են լինել. նախ նա վախենում է, որ կարող է իրեն տրված երաշխիքները չաշխատեն: Երկրորդը՝ բացի երաշխիքներից, մտածում է, որ հասարակության մեջ ինչ-որ հատված կա, որը կարող է իրեն աջակցել: Ցանկացած իշխանություն ադեկվատ չի լինում, մանավանդ Նիկոլ Փաշինյանը: Երբ 2018 թ. եկավ մեծ աջակցություն վայելելով, նա կարող է ադեկվատ չպատկերացնել իրավիճակը՝ մտածելով, որ հասարակության ինչ-որ հատվածի կարելի է մոլորեցնել՝ իր կողքը պահելով: Բայց իրականությունն այն է, որ մարդիկ, որոնք ադեկվատ չեն գնահատում իրավիճակը և մինչև վերջ կառչում են իշխանությանը, ապա նրանք շատ ավելի վատ վիճակի մեջ են հայտնվում, քան որ ժամանակին այդպիսի որոշում կայացնեին: Նույնը կատարվեց պատերազմի դեպքում, եթե նա շուտ՝ 4-րդ օրը կանխեր պատերազմը, երբ գլխավոր շտաբը նշում էր, որ ժամանակն աշխատում է մեր դեմ, Հայաստանն ավելի քիչ կորուստներով դուրս կգար: Նա կառչեց մինչև վերջ, փորձեց և միայն Ստեփանակերտի անկումից առաջ ստիպված համաձայնեց, երբ գլխավոր շտաբը և Արցախի զինվորական վերնախավն ուղղակի վերջնագիր ներկայացրին իրեն, որ պետք է կանգնեցնել պատերազմը, որպեսզի փրկենք Ստեփանակերտը: Սա ցույց է տալիս, որ այս մարդը մինչև վերջ գնացող, ավանտյուրիստական հակումներ ունեցող անձնավորություն է: Ի վերջո, եթե նա պատերազմի ժամանակ մեծ վնաս հասցրեց Հայաստանին, ապա այս քաղաքական պայքարի դեպքում նույն ձև վարվելու դեպքում մեծ վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլ նաև անձամբ իրեն:
Փաշինյանի մնալու հարցը քաղաքական խնդիր չէ՝ ազգային անվտանգության սպառնալիք է․ Երվանդ Բոզոյան
Ցանկացած իշխանություն ադեկվատ չի լինում, մանավանդ Նիկոլ Փաշինյանը: Իրականությունն այն է, որ մարդիկ, որոնք ադեկվատ չեն գնահատում իրավիճակը և մինչև վերջ կառչում են իշխանությանը, նրանք շատ ավելի վատ վիճակի մեջ են հայտնվում, քան եթե ժամանակին հրաժարականի որոշում կայացնեին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա կարծիքով՝ մինչև ընդդիմության կողմից տրված վերջնաժամկետը Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնի: Ըստ Երվանդ Բոզոյանի՝ Նիկոլ Փաշինյանի մնալու հարցը քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության սպառնալիք է, ընդդիմությունն այդ մեսիջը պետք է փոխանցի հասարակությանը: «Պատերազմը ցույց տվեց, որ նա կառչեց մինչև վերջ, փորձեց և միայն Ստեփանակերտի անկումից առաջ ստիպված համաձայնեց պատերազմը կանգնեցնելուն: Եթե նա պատերազմի ժամանակ մեծ վնաս հասցրեց Հայաստանին, ապա այս քաղաքական պայքարի դեպքում նույն ձև վարվելու դեպքում մեծ վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլ նաև անձամբ իրեն»,-նշեց քաղաքագետը: