Սերգեյ Շաքարյանց. «Վերացնելով բեն Լադենին՝ թաղվում են ԱՄՆ–ն «Ալ Քաիդային» կապող բոլոր տեղեկությունները»
Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Նա նշել է, որ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո շատերը հայտարարում են, թե հակաահաբեկչական պայքարն աշխարհում նոր որակի է բարձրացել, սակայն կան հարցեր, որոնք կասկածի տեղիք են տալիս։ Դրանցից առաջինն է՝ ընդհանրապես որևէ մեկն ապացուցե՞լ է, որ 2001թ. սեպտեմբերի 11–ի դեպքերի մեղավորներն իրոք Ուսամա բեն Լադենն ու «Ալ Քաիդան» են։ Նա կասկած է հայտնել նաև այն փաստի շուրջ, թե ինչու տաս տարի փնտրում էին նրան ու չէին գտնում, իսկ այժմ, համագործակցելով Պակիստանի հետախուզական ծառայությունների հետ, շատ հեշտությամբ հնարավոր է եղել գտնել այն առանձնատունը, որտեղ հանգիստ թաքնվել էր բեն Լադենը։
–ԱՄՆ–ը և առաջատար պետությունները չեն կարողանում վերջ տալ Լիբիայի խնդրին. գուցե սա արարք է, որը պետք է շեղի աշխարհի ուշադրությունն անավարտ գործերից,–նկատել է քաղաքագետը։
Նրա խոսքերով՝ նախկինում բեն Լադենը շատ հավատարիմ ծառայում էր ԱՄՆ–ի ԿՀՎ–ին ու օգնել է Խորհրդային զորքերի դեմ Աֆղանստանի պայքարում, և ավելացրել է, որ վերացնելով նրան՝ խորտակվում ու թաղվում են բոլոր այն աղբյուրներն ու տեղեկությունները, որոնք «Ալ Քաիդա» խմբավորումը կապել են ԱՄՆ–ի հետ։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բեն Լադենի սպանությունը կարո՞ղ է նոր ահաբեկչությունների պատճառ դառնալ, քաղաքագետը նշել է, որ հնարավոր է՝ ինչ–որ պատասխան քայլեր լինեն, բայց դրանք չեն կրի լայնածավալ բնույթ ու ուղղված չեն լինի համաշխարհային ողջ հանրության դեմ։

7or.am