Լրահոս

04.05.2011 14:38


Կենսաթոշակառուների ցուցակներից երեք հազար հոգու անուն դուրս է մնացել, 37 հազարն էլ ճշգրտման կարիք ունի

Կենսաթոշակառուների ցուցակներից երեք հազար հոգու անուն դուրս է մնացել, 37 հազարն էլ ճշգրտման կարիք ունի

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը հայտարարել է, թե կենսաթոշակային համակարգում իրականացված բարեփոխումներն այս տարվանից նոր փուլ են տեղափոխվել:

–Այս ժամանակահատվածում մեր կողմից իրականացվել է անհրաժեշտ աշխատանք, և նախատեսվում է ապահովել այդ օրենքների կիրառումը: Կապված կենսաթոշակառուների տեղեկատվական բազայի  հետ՝ մեր կատարած աշխատանքների արդյունքում ամրագրվելու են բոլոր հարցերը: Այն խնդիրները, որոնք մենք ունենք այսօր (մասնավորապես երբ մահացած անձինք շարունակում են մնալ ցուցակներում), լուծվելու են մեր կողմից ստեղծվող միասնական կենտրոնացված տեղեկատվական բազայի շնորհիվ,–ասել է նա:

Ըստ Արտեմ Ասատրյանի՝ մայիս ամսվա վճարման ցուցակներից շուրջ երեք հազար հոգու անուն դուրս է մնացել տվյալների անհամապատասխանության պատճառով։

–Մեր  աշխատանքների շնորհիվ արդեն 30 հազար տվյալ ճշտվել է, իսկ առանձին ցուցակում ներառված 37 000 մարդկանց  տվյալներ ճշգրտված չեն, և միայն ճշգրտվելուց հետո կստանան կենսաթոշակ,–ասել  է նա։ Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ չճշտված տվյալներով այդ անձինք թոշակ ստանալու  համար  պետք է ներկայացնեն անձը, հաշմանդամության կարգը հաստատող փաստաթղթեր և  այլն, որից հետո շատ կարճ ժամանակահատվածում կկատարվի ճշգրտումը, ու կենսաթոշակառուն կստանա իր թոշակը։ –Ճշգրտումը կարող է տևել մեկ ժամ, մեկ օր։ Այստեղ խնդիր, կարծում եմ, չի առաջանա,–ասել է նա։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը