Արտաքին գործերի նախարարն ընդունեց Ճապոնիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալին
Մայիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւան ժամանած Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Հիսասի Տոկունագային:
Էդվարդ Նալբանդյանը խորին ցավակցություններ հայտնեց մարտին Ճապոնիայում պատահած բնական արհավիրքների հետեւանքով հազարավոր զոհերի կապակցությամբ:
Փոխնախարար Տոկունագան երախտագիտություն հայտնեց մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ հետեւանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար: Նա հավելեց, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերապրած հայ ժողովուրդը ճապոնական ժողովրդի վիշտն ընկալեց ինչպես իր սեփականը եւ այս կապակցությամբ Երուանում տեղի ունենալիք միջոցառումը՝ նվիրված արհավիրքների զոհերի հիշատակին, հայ ժողովրդի բարեկամության հավաստումն է եւ Ճապոնիան շատ բարձր ենք գնահատում այն:
Նախարար Նալբանդյանը, գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, ընդգծելով, որ Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարեւոր ուղղություն է:
Հայաստանի արտգործնախարարին հանձնելով Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեակի Մացումոտոյի ուղերձը հյուրն ասաց, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եւ ցանկանում են առավել ընդլայնել դրանք: Նա հավելեց, որ իր այցելությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ճապոնական բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է եւ այն վկայում է վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք նշվեց, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունները կարեւոր դեր են խաղում փոխգործակցության ամրապնդման եւ խորացման համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց, որ շուրջ երկու տարի առաջ Տոկիո կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ իրականացվում են:
Ճապոնիայի փոխարտգործնախարարը շեշտեց, որ անցյալ տարի Ճապոնիայում ՀՀ դեսպանության հիմնումը նոր լիցք է հաղորդել երկու երկրների միջեւ համակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ համագործակցությանը միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացին:
Երկուստեք կարեւորվեցին խորհրդարանների միջեւ համագործակցության խթանման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, առեւտրա-տնտեսական բնագավառի փոխգործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ: