Աշխարհ

06.12.2020 19:27


Թուրքիան շարունակում ռազմատեխնիկա ուղարկել Իդլիբ. սիրիական դիտորդական կենտրոնը ևս 15 մեքենայից բաղկացած շարասյուն է նկատել

Թուրքիան շարունակում ռազմատեխնիկա ուղարկել Իդլիբ. սիրիական դիտորդական կենտրոնը ևս 15 մեքենայից բաղկացած շարասյուն է նկատել

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) արձանագրել է թուրքական զինված ուժերի ևս մեկ ռազմական շարասյան մուտքը Սիրիա «Քաֆր Լուսին» անցակետով, որտեղից մեքենաներն ուղևորվում են Իդլիբ:

Ինչպես հաղորդում է դիտորդական կենտրոնը, ռազմական շարասյունը բաղկացած է եղել 15 տրանսպորտային միջոցից, որոն ռազմական և տեխնիկական նշանակության սարքավորումներ են տեղափոխել՝ շարժվելով դեպի Իդլիբի «ապա-էսկալացիոն գոտի»:

Իդլիբում հրադադարի ռեժիմ հաստատելու և ռուս-թուրքական համատեղ վերահսկողություն իրականացնելու մասին պայմանավորվածության (2018 թվականի սեպտեմբերի 17) ձեռքբերումից հետո Սիրիայի տարածք ժամանած թուրքական ռազմական տրանսպորտային միջոցների թիվը հասել է 7560-ի: Բացի այդ, Սիրիայում հազարավոր թուրք զինվորներ են տեղակայվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը