ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ
1992թ. Երկրի գագաթաժողովից գրեթե 20 տարի անց աշխարհը նորից Ռիոյի ճանապարհին է, վայր, որտեղ 2012թ. հունիսին կայանալու է Կայուն զարգացման ՄԱԿ-ի համաժողովը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում տեղի են ունեցել աշխարհաքաղաքական և շրջակա միջավայրի փոփոխություններ: Ասիայում, Լատինական Ամերիկայում և հատկապես Աֆրիկայում միլիոնավոր մարդիկ հաղթահարել են աղքատությունը: Սակայն, ըստ որոշ փաստերի` հիմնարար և հավանականորեն անդարձելի փոփոխություններ են գրանցվել առաջընթացին նպաստելու երկիր մոլորակի հնարավորությունների հարցում:
Արագ տնտեսական աճը ուղեկցվում է ծախսերով, որոնք որպես կանոն հազվադեպ են ընդգրկվում պետական հաշվետվության մեջ: Ծախսերի շրջանակը իր մեջ ներառում է մթնոլորտի և ջրի աղտոտումը, ինչպես նաև աղտոտված ձկնաբուծարաններն ու անտառների աղտոտվածությունը, որոնցից յուրաքանչյուրն ազդում է մարդու բարեկեցության և բարգավաճման վրա: Այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման` «Անտառներ. բնությունը քո ծառայության տակ», կարևորում է այս և այլ էկոհամակարգերի մուլտի-տրիլիոն դոլար արժողությունը հանրության և հատկապես աղքատների համար:
Հակառակ շրջակա միջավայրին սպառնացող վտանգների` կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության անկման և անապատացման մասին համաշխարհային իրազեկման մակարդակի գլոբալ աճի, Համաշխարհային գագաթաժողովից ի վեր գրանցված առաջընթացը չափազանց դանդաղ է: Մեզ չի հաջողվի կառուցել արդար և անաչառ աշխարհ, եթե մենք հավասարապես չկարևորենք կայուն զարգացման սոցիալական, տնտեսական և միջավայրային երեք հիմնասյուները: Աղքատության թվի կրճատման, սննդի երաշխավորման և անվտանգության, ինչպես նաև աճող բնակչության համար պատշաճ աշխատատեղերի մշտական ապահովման համար մենք պետք է մեր բնական կապիտալը խելացի կիրառենք:
Հնդկաստանը` 2011թ. Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա հյուրընկալող երկիրը, այն երկրների թվում է, որոնք աշխատում են դիմակայել էկոլոգիական փոփոխությունների ճնշմանը: Այն նաև ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և Համաշխարհային բանկի հետ համատեղ օգնում է ավելի լավ գնահատել բնական ծառայությունների տնտեսական արժեքը: Հնդկաստանի գյուղական տարածքների զբաղվածության մասին ակտը և վերականգնվող էներգիայի կիրառման խթանումը վառ օրինակներն են այն բանի, թե ինչպես կարելի է ավելացնել կանաչ գոտիները և արագացնել անցումը դեպի կանաչ տնտեսություն:
Կայուն զարգացման մեկ օրում չես հասնի: Բայց Ռիո+20-ի նախաշեմին, այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրը կարող է ապացուցել, որ իշխանավորներն ու մասնավոր սեկտորը կարող են և պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն` իրագործելու Երկրի գագաթաժողովի խոստումը: Համաշխարհային հանրությունը հետևում է և ակնկալում ավելին: