Լրահոս

04.05.2011 12:17


Հաագայի դատարանը Քադաֆիին, նրա որդուն ու լիբիական այլ ղեկավարների ձերբակալելու համար կարգադրագիր կտա

Ինչպես փոխանցում է «Gazeta.ru»–ն՝ հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը, Հաագայում գտնվող միջազգային քրեական դատարանը այս շաբաթ կարգադրագիր կտա լիբիական ղեկավարության հինգ ներկայացուցիչներին, այդ թվում՝ Մուամար Քադաֆիին ու նրա ավագ որդի Սեյֆ ալ–Իսլամին ձերբակալելու համար։

Հեռուստաընկերությունում է հայտնվել դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորեն–Օկամպոյի զեկույցը։

Նաև հավանական է, որ կարգադրագրում կհայտնվեն մեծ Բրիտանիա փախած, Լիբիայի ԱԳՆ նախկին ղեկավար Մուսա Քուսայի և Լիբիայի արտաքին անվտանգության ծառայության տնօրեն Աբու Զեյդ Օմար Դուրդախին անունները։ Վերջինս, հնարավոր է, այժմ թաքնվում է Թունիսում։

Այս խորագրի վերջին նյութերը