Լրահոս

04.05.2011 12:09


Տիգրան Կարապետյանը չի վաճառել «ԱԼՄ հոլդինգի» շենքը

Տիգրան Կարապետյանը չի վաճառել «ԱԼՄ հոլդինգի» շենքը

«Ժողովրդական կուսակցության» նախագահ, «ԱԼՄ հոլդինգի» ղեկավար Տիգրան Կարապետյանը  «7օր»–ի հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե ինքը վաճառել է «ԱԼՄ հոլդինգի» շենքը։

–Մարդիկ եկել–բանակցել են, բայց ես չեմ վաճառել։ Շենքը տեղում է։ Շենքն իմ սեփականությունն է, ոչ  ոք ինձ չի նվիրել այն։ Նշեմ, որ շենքը ոչ  թե «ԱԼՄ հոլդինգինն» է, այլ իմը՝ Տիգրան Կարապետյան անահատինը, որը ես տվել  էի «ԱԼՄ»–ին,–ասել  է նա։

Հարցին, թե մտադրություն ունի՞ վաճառելու շենքը, թե՞ ոչ, Տիգրան Կարապետյանը պատասխանել է, թե չի բացառվում։

–Եթե լավ գին լինի, չեմ բացառում, բայց այսօրվա դրությամբ փաստ է, որ  շենքը չի  վաճառվել, այլ իր տեղում է,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը