Աշխարհ

05.12.2020 11:52


ԼՂ պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է հարվածային անօդաչուների դեմ պայքարի նոր զինատեսակի ստեղծման աշխատանքները

ԼՂ պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է հարվածային անօդաչուների դեմ պայքարի նոր զինատեսակի ստեղծման աշխատանքները

Ռուսաստանում սկսվել են գործողության երկար շառավիղով ռադիոտեղորոշիչ վերահսկման նորագույն համալիրի մշակման աշխատանքները, ինչի մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ պաշտպանական-արդյունաբերական համալիրի իր աղբյուրին հղումով:

Խոսքը նոր անօդաչու սարքի մասին է՝ նախատեսված հակառակորդի հարվածային անօդաչուների ուղղությամբ զենիթային համալիրների նշանառության համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոյեմբերից մշակվում է գործողության երկար շառավիղով ռադիոտեղորոշիչ վերահսկման անօդաչու ուղղաթիռ, որը որոնելու-գտնելու է հակառակորդի՝ փոքր չափի, ցածր արագության և ոչ մեծ բարձրության վրա գտնվող անօդաչուները՝ ապահովելով հակաօդային պաշտպանության զենիթային հրթիռների նշանառումը դրանց ուղղությամբ:

Հատկանշական է, որ նոր նախագծի աշխատանքները մեկնարկել են վերջին լոկալ հակամարտությունների, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի փորձի վերլուծության հիման վրա:

Նշվում է, որ նոր համալիրը կստեղծվի նվազագույն ժամկետում:

Ռազմական վերջին հակամարտությունների փորձը ցույց է տվել բոլոր ուղղություններում՝ հետախուզությունից մինչև հարվածների հասցնում, անօդաչու ավիացիայի զգալի ավելացած դերակատարումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը