Հովիկ Աբրահամյան. «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս նաև միջմշակութային երկխոսությանը տարածաշրջանում»
ՀՀ ԱԺ նախագահՀովիկԱբրահամյանըԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում իր ելույթի ժամանակ նշել է, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովը կլինի այն հարթակը, որը հնարավորություն կտա խորհրդարանական գնահատական տալ Արևելյան գործընկերությանը և արտահայտել մեր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմնարար արժեքներին, հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատմանը:
«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս նաև միջմշակութային երկխոսությանը տարածաշրջանում՝ տարբեր կրոնական ու էթնիկ համայնքների միջև վստահության և համագործակցության մթնոլորտի հաստատման միտումով: Այս ամենը, իր հերթին, կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, բարեկեցության բարձրացմանը, խաղաղության, կայունության և անվտանգության նախադրյալների ստեղծմանը: Այդ նույն սկզբունքներն են արտացոլված նաև Պրահայի հռչակագրում,–ասել է Հ. Աբրահամյանը,–Հայաստանի դեպքում մեր դավանած քրիստոնեական արժեքները, պատմական և լեզվամշակութային գործոններն ապահովում են մեր ներկայությունը Եվրամիության հաստատությունում` կրկին վերահաստատելով Հայաստանի` Եվրոպական մեծ ընտանիքի անբաժանելի մաս հանդիսանալու հանգամանքը: Եվրամիության քաղաքացի հանդիսացող մոտ մեկ միլիոն մեր հայրենակիցների ամբողջական ինտեգրումը Եվրոպայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին դրա լավագույն ապացույցն է: Այս առումով մենք կարևորում ենք մեր քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանն ուղղված գործընթացը»:
Հ. Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն ավարտում է նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները` համապատասխանեցնելով այն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ պարունակվող առաջարկություններին:
«Հարավկովկասյան երեք երկրների մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ- ին իրոք կարող է շատ օգտակար լինել մեր տարածաշրջանն առավել կանխատեսելի դարձնելու առումով: Հայաստանը կիսում է Եվրամիության այս տեսակետը: ԵՎՐԱՆԵՍԹ-ը նաև նոր թափ կհաղորդի մեր միջև առկա հարաբերություններին` հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը և լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես խորհրդարանների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների միջև կապերի ամրապնդման համար»,–ավելացրել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս նաև միջմշակութային երկխոսությանը տարածաշրջանում»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում իր ելույթի ժամանակ նշել է, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովը կլինի այն հարթակը, որը հնարավորություն կտա խորհրդարանական գնահատական տալ Արևելյան գործընկերությանը և արտահայտել մեր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմնարար արժեքներին, հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատմանը:

7or.am