Բեն Լադենին վերացնելուց հետո Օբամայի վարկանիշը բարձրացել է 9%–ով
«Վաշինգթոն փոսթ» պարբերականի և «Փյու» հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ «Ալ Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի վերացումը 9%–ով բարձրացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը, որն ապրիլին ամենացածր մակարդակին էր հասել։
«Կարճ ժամանակահատվածում բեն Լադենի սպանությունը հանգեցրել է Օբամայի վարկանիշի կտրուկ թռիչքին և աճին այն ամերիկացիների քանակի, ովքեր վստահ են, որ նա՝ որպես երկրի ղեկավար, կարողանում է պայքարել ահաբեկչության դեմ ու ղեկավարել Աֆղաստանի գործողությունները։ Միևնույն ժամանակ, նրանց թիվը, ովքեր գտնում են, որ նախագահը կարող է շտկել տնտեսության վիճակը, չի ավելացել… Այսպիսով՝ հարցվածների 56%–ը ասել է, թե հավանություն է տալիս Օբամայի աշխատանքին նախագահի պաշտոնում, ինչը 9%–ով ավելի է, քան ապրիլին էր։ Սա նախագահի աշխատանքի հավանության ամենաբարձր ցուցանիշն է՝ 2009թ. հարցումներից սկսած»,–ասվում է հարցման նյութերում։