Լրահոս

04.05.2011 11:25


Բեն Լադենն իր կտակում զավակներին խնդրել է «Ալ Քաիդային» չմիանալ

Ինչպես հաղորդում է «The Guardian» թերթը,  քուվեյթյան «Al-Anbaa» թերթը տպագրել է «Ալ Քաիդա» խմբավորման ղեկավար Օսամա բեն Լադենի կտակը, որում նա  իր երեխաներին խնդրում է «Ալ Քաիդային» չմիանալ։

Լրագրողների պնդմամբ՝ կտակը գրվել է 2001թ. դեկտեմբերի 14–ին՝ ԱՄՆ–ում սեպտեմբերի 11–ի ահաբեկչական գործողություններից հետո։

Կտակում բեն Լադենը ափսոսանք է հայտնում, որ ջիհադի նվիրյալը լինելու  պատճառով քիչ ժամանակ է հատկացրել  իր երեխաների հետ շփվումներին։

Տեքստում նա նաև իր կանանց կարգադրել է կրկիրն չամուսնանալ։

Բեն Լադենն իր  կտակում նշել է ցանկն այն ահաբեկչական գործողությունների, որոնք իրականացրել է «Ալ Քաիդան»։

Մասնավորապես նշվում է 1983թ. Լիբանանում ամերիկյան զինծառայողների նկամամաբ իրականցված  ահաբեկչությունը, 1993թ. Սոմալիում ՄԱԿ–ի 19 խաղաղապահների սպանությունը, 1998թ. Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան պայթյունը և այլն։

Համակարգչով տպագրված 4–էջանոց  փաստաթղթում բեն Լադենը կանխագուշակել է, որ սպանվելու է իրեն շրջապատող մարդկանց դավաճանության պատճառով։

«Al-Anbaa» թերթի խմբագրությունը չի բացատրել, թե ինչպես է իրենց ձեռքն ընկել «թիվ մեկ  ահաբեկչի» կտակը, ու ինչպես է հաստատվել փասատթղթի իրական լինելը։

Այս խորագրի վերջին նյութերը