Երեքշաբթի լույս չորեքշաբթիի գիշերը տեղի է ունեցել «Չեմպիոնների լիգա»–ի կիսաեզրափակչի պատասխան առաջին խաղը։ Կատալոնիայում՝ «Կամպ Նոու» մարզադաշտում, «Բարսելոնա»–ն ընդունել էր Մադրիդի «Ռեալ»–ին։ Մադրիդում «Բարսա»–ի 2։0 հաղթանակից հետո քչերն էին կասկածում Խոսեպ Գվարդիոլայի թիմի ընդհանուր հաջողության վրա։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով, ինչը եզրափակիչ դուրս գալու համար տանտերերին լիովին բավարարում էր։
Խաղի հաշիվը 54–րդ րոպեին բացեց Պեդրո Ռոդրիգեսը։ Նա հրաշալի փոխանցում ստացավ Անդրես Ինյեստայից և մեն–մենակ հայտնվելով Իկեր Կասիլիասի դեմ՝ առաջ մղեց «Բարսելոնա»–ին։
Մադրիդցիները հաշվի հավասարակշռությունը վերականգնեցին 10 րոպե անց։ «Բարսա»–ի կիսադաշտում նրանք սխալվեցին, և Անխել Դի Մարիան հարմար դիրքից հարվածեց դարպասաձողին։ Գնդակը նորից եկավ արգենտինացու մոտ. նա փոխանցում կատարեց Մարսելոյին, ով և գրավեց Վալդեսի պաշտպանած դարպասը։
«Ռեալ»–ին անհրաժեշտ էր ևս երկու գոլ խփել, սակայն նրանց չհաջողվեց տխրեցնել կատալոնացի երկրպագուներին։
Մայիսի 28–ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի կունենա «Չեմպիոնների լիգա»–ի եզրափակիչը։ «Բարսելոնա»–ի հակառակորդը հայտնի կդառնա այսօր՝ կեսգիշերից հետո, երբ կավարտվի կիսեզրափակչի երկրորդ պատասխան հանդիպումը անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»–ի և գերմանական «Շալկե 04»–ի միջև։ Հիշեցնենք, որ հյուրընկալվելով Գերմանիայում՝ անգլիացիները հաղթել են 2։0 հաշվով։
«Բարսելոնա»–ն եզրափակչում է