«Էրդողանի վերջնական նպատակը սեփական կայսրություն ստեղծելն է, սակայն դժվար թե հասցնի». Եվգենի Սատանովսկի
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ուկրանացի գործընկերոջ` Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո, ասել է, որ Անկարան Կիևին աջակցում է «Ղրիմյան հարթակ» նախաձեռնությունում: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ղրիմը՝ որպես ռուսական տարածք չճանաչելու և Ղրիմի թաթարներին աջակցելու մտադրության մասին:
Ինչպես նշում է Журналистская Правда-ն, «Ղրիմյան հարթակ»-ն Ուկրաինայի՝ Ղրիմը վերադարձնելուն ուղղված նախաձեռնություն է:
Ռուս արևելագետ և տնտեսագետ, Մերձավոր Արևելքի քաղաքականության և տնտեսագիտության առաջատար մասնագետներից մեկը համարվող Եվգենի Սատանովսկին Журналистская Правда-ին տված հարցազրույցում նշել է, որ Էրդողանը կայսերական մտադրություններ ունի, որոնք, սակայն, չի հասցնի իրականացնել:
«Տվյալ պարագայում Էրդողանը մշակում է Ուկրաինայի մասով իր ցանկությունները: Սա ինքնատիպ հաճոյախոսություն է Կիևին այն մասին, որ Ուկրաինան միայնակ չէ աշխարհում: Էրդողանի վերջնական նպատակը սեփական կայսրություն ստեղծելն է, որտեղ ինքը սուլթան կլինի:Դժվար թե կարողանա և հասցնի, սակայն փորձում է: Այդ ամենին հետևելը բավական զվարճալի է»,-ասել է Սատանովսկին:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ, ինչպես երևում է, Ռուսաստանը չի պատրաստվում արձագանքել և Թուրքիայից հետ վերցնել Արևելյան Անատոլիան (Արևմտյան Հայաստանի պատմաաշխարհագրական տարածքը):
«Թվում է՝ մեր ղեկավարները չեն ցանկանում պատերազմել»,-եզրափակել է Սատանովսկին:
«Էրդողանի վերջնական նպատակը սեփական կայսրություն ստեղծելն է, սակայն դժվար թե հասցնի». Եվգենի Սատանովսկի
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ուկրանացի գործընկերոջ` Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո, ասել է, որ Անկարան Կիևին աջակցում է «Ղրիմյան հարթակ» նախաձեռնությունում: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ղրիմը՝ որպես ռուսական տարածք չճանաչելու և Ղրիմի թաթարներին աջակցելու մտադրության մասին:
Ինչպես նշում է Журналистская Правда-ն, «Ղրիմյան հարթակ»-ն Ուկրաինայի՝ Ղրիմը վերադարձնելուն ուղղված նախաձեռնություն է:
Ռուս արևելագետ և տնտեսագետ, Մերձավոր Արևելքի քաղաքականության և տնտեսագիտության առաջատար մասնագետներից մեկը համարվող Եվգենի Սատանովսկին Журналистская Правда-ին տված հարցազրույցում նշել է, որ Էրդողանը կայսերական մտադրություններ ունի, որոնք, սակայն, չի հասցնի իրականացնել:
«Տվյալ պարագայում Էրդողանը մշակում է Ուկրաինայի մասով իր ցանկությունները: Սա ինքնատիպ հաճոյախոսություն է Կիևին այն մասին, որ Ուկրաինան միայնակ չէ աշխարհում: Էրդողանի վերջնական նպատակը սեփական կայսրություն ստեղծելն է, որտեղ ինքը սուլթան կլինի: Դժվար թե կարողանա և հասցնի, սակայն փորձում է: Այդ ամենին հետևելը բավական զվարճալի է»,-ասել է Սատանովսկին:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ, ինչպես երևում է, Ռուսաստանը չի պատրաստվում արձագանքել և Թուրքիայից հետ վերցնել Արևելյան Անատոլիան (Արևմտյան Հայաստանի պատմաաշխարհագրական տարածքը):
«Թվում է՝ մեր ղեկավարները չեն ցանկանում պատերազմել»,-եզրափակել է Սատանովսկին:
Աղբյուրը՝ tert.am