Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերը չեն ազդում ուժերի հավասարակշռության վրա
Ղարաբաղյան հակամարտության շփման գծում զինծառայողների սպանությունները բազմաթիվ տարիների իրողություն են, և այժմ որևէ նոր բան տեղի չի ունենում։ Այս մասին «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել է Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Կռիլովը։
Փորձագետի խոսքերով՝ ռազմական առումով շփման գծում իրավիճակն անփոփոխ է, քանի որ ուժերի հավասարակշռությունը որոշվել է արդեն շատ տարիներ առաջ։
–Ղարաբաղյան ճակատում ուժերի հավասարակշռությունը որոշվում է այնպիսի գործոններով, ինչպիսիք են Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը և Ռուսաստանի հետ Հայաստանի ամուր դաշինքը, իսկ Ադրբեջանը, չնայած մեծ ֆինանսական միջոցներ է ծախսում բանակի զինման համար, այդուհանդերձ ռազմական որևէ դաշինքի անդամ չէ, և անգամ Թուրքիան հավանություն չի տալիս հարցի ռազմական լուծմանը։ Այս իրավիճակում իրատեսական չէ սպասել, որ մոտ ժամանակում իրավիճակը ղարաբաղյան գործընթացում արմատապես կփոխվի, կամ Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները,–նշել է Կռիլովը։