Լրահոս

03.05.2011 17:57


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-ից 3-ը հանրապետությունում արձանագրվել է  ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական, խարդախության 8 ու խուլիգանության 4 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված   մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք:Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 4 և ավազակային հարձակման 1 դեպք:Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, որից 5-ը՝ վրաերթ. 8 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը