Ասանջը «Facebook»–ը համարում է «լրտեսական մեծագույն մեքենան»
«WikiLeaks» համացանցային ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանջը բացառիկ հարցազրույց է տվել «Russia Today» հեռուստաընկերությանը, որի ժամանակ «Facebook»–ը բնութագրել է որպես «պատմությանը հայտնի լրտեսական մեծագույն մեքենա»
«Газета.Ru»–ն փոխանցում է, որ Ասանջի կարծիքով՝ «Facebook»–ը մեխանիկորեն հավաքում է կայքում գրանցված օգտատերերի գաղտնի տվյալները, իսկ ավելի ուշ այդ տեղեկատվությունը հայտնվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների մոտ։
–«Facebook»–ը մարդկանց կողմից երբևէ ստեղծված մեծագույն լրտեսական մեքենան է։ Այստեղ մենք գործ ունենք մարդկանց մասին լիարժեք տեղեկատվության հետ՝ միմյանց հետ հարաբերությունների, անունների, հասցեների, նրանց անձնական ու բարեկամական կապերի մասին,–ասել է «Wikileaks»–ի հիմնադիրը։
Ասանջը նաև հավելել է, որ այս ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ամերիկյան հետախուզական ծառայություններին։
Նա նաև կարծիք է հայտնել, թե «Facebook»–ից բացի՝ նման գործառույթ իրականացնում են նաև «Google»–ն ու «Yahoo»–ն։