–Նախ, շատ շնորհակալ եմ, որ չեք հարցնում մամուլի անկախության մասին: Մինչև հիմա չեմ կարողացել հասկանալ, թե ինչ է նշանակում «անկախ մամուլ» հասկացությունը: Մեկ կոնկրետ լրատվամիջոցը չի կարող լինել ազատ, նա գոնե իր հիմնադիրներից կախված է: Ազատ կարող է լինել ամբողջ լրատվական դաշտը` իր ամբողջության մեջ վերցրած: Այս առումով տպագիր մամուլը, ինչպես նաև էլեկտրոնային կայքերը Հայաստանում, իմ կարծիքով, բավականին ազատ են:
–Մամուլիազատությունըհարաբերակա՞նհասկացությունէ։
–Ազատ մամուլ ասելով՝ ես հասկանում եմ հետևյալը. ցանկացած տեսակետ կարող է հանրայնացվել, այսինքն՝ կգտնվի գոնե մեկ լրատվամիջոց, որը այն կտպագրի: Կրկնեմ՝ այս իմաստով տպագիր մամուլը և կայքերը ազատ են: Ազատությունը, ինչպես նաև ցանկացած վերացական հասկացություն, հարաբերական է: Բովանդակությունը փոխվում է նաև ժամանակի ընթացքում: Ես մի հատաքրքիր դիտարկում եմ ուզում անել: Շատերը կարող են ինձ հետ չհամաձայնել, սակայն Հայաստանում ընդդիմադիր մամուլն ավելի շատ անհրաժեշտ է իշխանություններին, որովհետև ընդդիմադիր մամուլը հաճախ օգտագործվում է իշխանության տարբեր խմբերի ու կլանների միջև հարաբերությունները պարզելու` միմյանց վարկաբեկելու համար: Քանի որ Հայաստանում ընտրությունները գիտեք, թե ինչպես են կատարվում, ապա իրական քաղաքական պայքարը միշտ ընթացել է իշխանության տարբեր խմբավորումների միջև, իսկ ընդդիմությունը, ինչպես նաև ընդդիմադիր մամուլը, ներիշխանական պայքարի գործիքներ են հանդիսանում: Պարզ ասած՝ իշխանությունը Հայաստանում միշտ էլ շահագրգռված է եղել որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների գոյությամբ: Սակայն այն լրատվամիջոցները, որոնք փորձել են դուրս գալ այդ դերից, միշտ պատժվել են։
–Խոսեցիք տպագիրմամուլի և ինտերնետայինպարբերականների մասին, իսկ հեռուստատեսությունների՞ վիճակն ինչպիսին է մեր երկրում։
–Հեռուստաընկերությունները միանշանակ անազատ են, նույնիսկ «մասնակի ազատ» տերմինը չենք կարող օգտագործել: Սակայն այս առումով ես լավատես եմ. ինտերնետային հեռուստաեթերը մոտ ապագայում կազատականացնի եթերը: Ռադիոեթերը, իմ կարծիքով, մասնակի ազատ է:
–Ինչո՞ւէմերերկրումմամուլիպարբերաբար կասկածի տակ դրվում։Ո՞ւմմեղավորություննէդա՝իշխանությանվարածքաղաքականությա՞ն, թե՞հենցլրատվամիջոցների։
–Ես չգիտեմ՝ նման հետազոտություններ արվե՞լ են, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ մամուլի և լրագրողների վարկանիշը կարող է ընկնել երկու պատճառով. առաջին` Հայաստանում առհասարակ քաղաքականությունը՝ որպես կատեգորիա, ոչնչանում է, իսկ առանց քաղաքականության մամուլը միայն լուրերի հոսքի է վերածվում: Երկրոդ պատճառը կարող է լինել այն, որ մեր մամուլը սոցիալական չէ: Միայն հատուկենտ լրատվամիջոցներ կարելի է գտնել, որոնք փորձում են սոցիալական դիսկուրս ձևավորել: Ընդհանրապես` և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հավասարապես հակասոցիալական են, նույնը կարելի է ասել նրանց սպասարկող լրատվամիջոցների մասին:
–Ո՛չ միայն։ Պատվերները, որոնք Հայաստանում ձևավորվում են քաղաքական կենտրոնների կողմից, իրենց բնույթով հակասոցիալական են։ Բնականաբար՝ պահանջարկ ունեն այն լրագրողները, որոնք կարող են ու ցանկանում են կատարել այդ պատվերները, բայց ես այդ տեսակետը չէի տարածի բոլոր լրագրողների նկատմամբ: Ճանաչում եմ բազմաթիվ լրագրողների` բոլոր ճակատներում, որոնք իրոք ազնիվ մարդիկ են, և առաջին հերթին հենց իրենք են դժգոհում նման իրավիճակից:
Ստեփան Դանիելյան.
Հարցազրույց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, «religions.am» կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանի հետ
–Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում մամուլի ազատության վիճակը։
–Նախ, շատ շնորհակալ եմ, որ չեք հարցնում մամուլի անկախության մասին: Մինչև հիմա չեմ կարողացել հասկանալ, թե ինչ է նշանակում «անկախ մամուլ» հասկացությունը: Մեկ կոնկրետ լրատվամիջոցը չի կարող լինել ազատ, նա գոնե իր հիմնադիրներից կախված է: Ազատ կարող է լինել ամբողջ լրատվական դաշտը` իր ամբողջության մեջ վերցրած: Այս առումով տպագիր մամուլը, ինչպես նաև էլեկտրոնային կայքերը Հայաստանում, իմ կարծիքով, բավականին ազատ են:
–Մամուլի ազատությունը հարաբերակա՞ն հասկացություն է։
–Ազատ մամուլ ասելով՝ ես հասկանում եմ հետևյալը. ցանկացած տեսակետ կարող է հանրայնացվել, այսինքն՝ կգտնվի գոնե մեկ լրատվամիջոց, որը այն կտպագրի: Կրկնեմ՝ այս իմաստով տպագիր մամուլը և կայքերը ազատ են: Ազատությունը, ինչպես նաև ցանկացած վերացական հասկացություն, հարաբերական է: Բովանդակությունը փոխվում է նաև ժամանակի ընթացքում: Ես մի հատաքրքիր դիտարկում եմ ուզում անել: Շատերը կարող են ինձ հետ չհամաձայնել, սակայն Հայաստանում ընդդիմադիր մամուլն ավելի շատ անհրաժեշտ է իշխանություններին, որովհետև ընդդիմադիր մամուլը հաճախ օգտագործվում է իշխանության տարբեր խմբերի ու կլանների միջև հարաբերությունները պարզելու` միմյանց վարկաբեկելու համար: Քանի որ Հայաստանում ընտրությունները գիտեք, թե ինչպես են կատարվում, ապա իրական քաղաքական պայքարը միշտ ընթացել է իշխանության տարբեր խմբավորումների միջև, իսկ ընդդիմությունը, ինչպես նաև ընդդիմադիր մամուլը, ներիշխանական պայքարի գործիքներ են հանդիսանում: Պարզ ասած՝ իշխանությունը Հայաստանում միշտ էլ շահագրգռված է եղել որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների գոյությամբ: Սակայն այն լրատվամիջոցները, որոնք փորձել են դուրս գալ այդ դերից, միշտ պատժվել են։
–Խոսեցիք տպագիր մամուլի և ինտերնետային պարբերականների մասին, իսկ հեռուստատեսությունների՞ վիճակն ինչպիսին է մեր երկրում։
–Հեռուստաընկերությունները միանշանակ անազատ են, նույնիսկ «մասնակի ազատ» տերմինը չենք կարող օգտագործել: Սակայն այս առումով ես լավատես եմ. ինտերնետային հեռուստաեթերը մոտ ապագայում կազատականացնի եթերը: Ռադիոեթերը, իմ կարծիքով, մասնակի ազատ է:
–Ինչո՞ւ է մեր երկրում մամուլի պարբերաբար կասկածի տակ դրվում։ Ո՞ւմ մեղավորությունն է դա՝ իշխանության վարած քաղաքականությա՞ն, թե՞ հենց լրատվամիջոցների։
–Ես չգիտեմ՝ նման հետազոտություններ արվե՞լ են, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ մամուլի և լրագրողների վարկանիշը կարող է ընկնել երկու պատճառով. առաջին` Հայաստանում առհասարակ քաղաքականությունը՝ որպես կատեգորիա, ոչնչանում է, իսկ առանց քաղաքականության մամուլը միայն լուրերի հոսքի է վերածվում: Երկրոդ պատճառը կարող է լինել այն, որ մեր մամուլը սոցիալական չէ: Միայն հատուկենտ լրատվամիջոցներ կարելի է գտնել, որոնք փորձում են սոցիալական դիսկուրս ձևավորել: Ընդհանրապես` և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հավասարապես հակասոցիալական են, նույնը կարելի է ասել նրանց սպասարկող լրատվամիջոցների մասին:
–Իսկ այսպես ասած ծախու, անսկզբունքային լրատվությունը և դրանց հեղինակների առկայությունը միայն սոցիալակա՞ն խնդիրների հետ է կապված։
–Ո՛չ միայն։ Պատվերները, որոնք Հայաստանում ձևավորվում են քաղաքական կենտրոնների կողմից, իրենց բնույթով հակասոցիալական են։ Բնականաբար՝ պահանջարկ ունեն այն լրագրողները, որոնք կարող են ու ցանկանում են կատարել այդ պատվերները, բայց ես այդ տեսակետը չէի տարածի բոլոր լրագրողների նկատմամբ: Ճանաչում եմ բազմաթիվ լրագրողների` բոլոր ճակատներում, որոնք իրոք ազնիվ մարդիկ են, և առաջին հերթին հենց իրենք են դժգոհում նման իրավիճակից:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը