Աշխարհ

02.12.2020 14:42


«Ողջունում ենք ԼՂ-ում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը»․ Պեսկով

«Ողջունում ենք ԼՂ-ում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը»․ Պեսկով

Կրեմլում ողջունում են ԼՂ-ում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը և պատրաստ են օգնել լեզվի հետագա տարածմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։

«Ռուսերենն ամեն դեպքում օգտագործվում է ԼՂ-ում, այն Հայաստանում էլ օգտագործվում է, ռուսերեն են խոսում նաև Ադրբեջանում։ Առհասարակ, ռուսերեն շատ են խոսում աշխարհում, այդ թվում՝ նախկին Խորհրդային միության տարածքում։ Բնականաբար, մենք դա ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի տիրապետման մակարդակի տարածմանն ու պահպանմանը, դա համարում ենք մեր խնդիրը»,-ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի առաջարկում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնել Հայաստանում ու Ադրբեջանում՝ ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է։

«Դա բանակցությունների թեմա չէ, ռուսերեն խոսում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում»,-հավելել է Պեսկովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը