Էրդողանը Քադաֆիին կոչ է արել անմիջապես պաշտոնից հեռանալ
«ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին կոչ է արել անմիջապես թողել իր պաշտոնն ու հանուն Լիբիայի ապագայի՝ երկրից հեռանալ։
«Լիբիայում նոր քաղաքական գործընթաց է սկսվել։ Իր երկրի ժողովրդի ապագայի համար Քադաֆին պետք է կատարի իր պատմական, մարդկային պարտքն ու խղճի պարտքը։ Նա պետք է անմիջապես թողնի իր պաշտոնն ու Լիբիայից հեռանա»,–այսօր ասել է Էրդողանը։
Լիբիայում երրորդ ամիսն է, ինչ շարունակվում են զինված բախումները Քադաֆիին հավատարիմ զորքերի ու ապստամբների միջև։ Էրդողանը Լիբիայի առաջնորդին կոչ է արել դադարեցնել կրակը խռովարարների վրա, վերացնել իր զորքերի կողմից լիբիական քաղաքների շրջափակումը։
Վերջին օրերին Լիբիայում իրադրության սրման պատճառով Թուրքիան երկուշաբթի փակել է Տրիպոլիում գտնվող իր դեսպանատունը և անձնակազմին ուղարկել Թունիս։