Տնտեսական

02.12.2020 14:11


Երկուսուկես տարի անընդհատ փչոց, ծլկոց քայլերով հասարակության «պողոս» զանգվածին ապակողմնորոշել են, և այդ պրոցեսը հիմա էլ շարունակվում է. Վարդան Բոստանջյան

Երկուսուկես տարի անընդհատ փչոց, ծլկոց քայլերով հասարակության «պողոս» զանգվածին ապակողմնորոշել են, և այդ պրոցեսը հիմա էլ շարունակվում է. Վարդան Բոստանջյան

Էկոնոմիկայի նախարար են դրել մի մարդու, որն ընդհանրապես առնչություն չի կարող ունենալ տնտեսության հետ, և հիմա նա ինչ-որ հայտարարություններ է անում, որոնք արժանանում են միայն ծիծաղի. Tert.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով նախարարի այն հայտարարությանը, որ հնարավոր է՝ ապագայում մեր շուկան Ադրբեջանի համար հասանելի լինի:

«Ամբողջությամբ սխալ մոտեցում է. Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների նման լարված իրավիճակում տնտեսական որևէ առաջընթաց, հարաբերություններ հնարավոր չեն: Երկուսուկես տարի անընդհատ փչոց, սուտ, ծլկոց նման քայլերով հասարակությանը, «պողոս» զանգվածին ապակողմոնորոշել են, և այդ պրոցեսը հիմա էլ շարունակվում է»,-նշեց նա:

Անդրադառնալով նախարարի այն մոտեցմանը, որ արգելվում է Թուրքիայից 220 տեսակի ապրանքների ներմուծումը, և դա հնարավորություն է տալիս ներքին արտադրողին, Վարդան Բոստանջյանը նշեց, որ տեղի արտադրողի համար դժվար կլինի մատչելի արտադրանք ունենալ, քանի որ թուրքական ապրանքների ճնշող մեծամասնությունն իրենց գնով ավելի էժան և առաջին անհրաժեշտության ապրանքներ են, որոնք ցածր եկամուտներ ունեցող հասարակության համար չափազանց կարևոր է:

Անդրադառնալով թուրքական նավահանգիստների բացվելուն և առևտրային հարաբերությունների զարգացմանը՝ Բոստանջյանը նշեց, որ բանակցություններ պետք է ընթանան այդ ուղղությամբ, սակայն դա պետք է իրականացնի Կառավարության նոր կազմը. «Այս իշխանությունները ո՛չ արտաքին քաղաքական, ո՛չ ներքին տնտեսական, սոցիալական հարցերին չեն տիրապետում: Եթե անգամ ուզենան թուրքական պորտերը բացել, այս իշխանությունը որևէ քայլ անելու համար անընդունակ է, բոլորը պատահական մարդիկ են, նրանք պետք է հեռանան՝ իրենց ղեկավարի հետ միասին: Պետք են մարդիկ, որոնք ունեն հնարավորություններ՝ բանակցելու, նրանց նավահանգիստները բացելու հայտարարություններին էլ լուրջ չեն վերաբերվելու, դրանք արվում են այն «պողոս» զանգվածի համար, ովքեր իրենց հավատացել են»:

Այս խորագրի վերջին նյութերը