Հոլիվուդը մտադիր է էկրանավորել Ուսամա բեն Լադենի մահը
«Սպանել բեն Լադենին» («Kill Bin Laden»). սա է նոր ֆիլմի աշխատանքային անունը, որն արդեն նկարահանվում է Հոլիվուդում։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:
Դեռ չէր հասցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին, երբ արդեն հոլիվուդյան մի շարք ֆիլմարտադրողներ նախաձեռնեցին «Ալ Քաիդայի» առաջնորդի ոչնչացման գործողությունների էկրանավորումը։
«Օսկար»–ի մրցանակակիր ռեժիսոր Քեթրին Բիգելոուն և սցենարիստ Մարկ Բոլան արդեն սկսել են «Սպանել բեն Լադենին» ֆիլմի համար դերասաններ ընտրել։ Այն պետք է 2010թ. «Օսկարի» արժանացած «Փոթորկի տիրակալը» ֆիլմի շարունակությունը լինի։
Հեղինակները բեն Լադենի դերակատարի համար հրավիրել են ավրստրալացի Ջոել Էջերթոնին։
Նկարահանումները պետք է սկսվեն այս ամռանը, միևնույն ժամանակ դեռևս հստակ չէ, թե դրանք որոշակի որտեղ են ընթանալու։ Աֆղանստան ենթադրյալ ուղևորությունը հարկ կլինի հետաձգել՝ անվտանգության նկատառումներից ելնելով. ամերիկյան իշխանությունները զգուշանում են, որ «Ալ Քաիդան» իր առաջնորդի մահվան համար վրեժ կլուծի։