«Սարդարապատ» շարժում. «դիմադրական դաշտը պետք է ստեղծվի ճահճացած առկա քաղաքական դաշտից դուրս»
Իշխանությունը ժողովրդից խլած, Հայաստանն ասպատակության ենթարկող իշխող ռեժիմը նախանձախնդիր կերպով շարունակում է իրականացնել երկրի և ժողովրդի թալանը:
Առկա կառավարման համակարգի կողմից շարունակաբար իրականացվող քաղաքականության հետևանքով առաջացել են Հայոց պետության կորստի, երկիրը հայաթափվելու և հայրենիքի մի մասն օտարին հանձնելու վտանգներ, որոնք կանխելու համար պահանջվում են արմատական լուծումներ:
Այնինչ, այսօր ժողովրդի արյուն հեղած ոճրագործ ռեժիմին երկխոսության, գործակցության և համերաշխության կոչերով փորձում են ձեռք մեկնել բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ:
Ժողովրդի միակ պահանջը ոչ ընտրություններով բռնապետության տապալումն է։ Ընդդիմության որևէ շեղում այս ընթացքից ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքական լուսանցք՝ մարգինալացում։
Համերաշխությունն անհրաժեշտ է միմիայն մեր ժողովրդի բոլոր հատվածների, ռեժիմին դիմադրող խմբերի, քաղաքական և հասարակական ընդդիմադիր միավորների միջև: Եվ այդ դիմադրական դաշտը պետք է ստեղծվի ճահճացած առկա քաղաքական դաշտից դուրս:
Ապրիլի 28–ին բարձրաձայնվեց քաղաքական նոր իրավիճակի սկզբնավորման մասին:
Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդն ունի ներուժ ձերբազատվելու իրեն կեղեքող որևէ ռեժիմից:
Կառավարման առկա համակարգին ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչված են կազմակերպել և առաջնորդել ժողովրդին իրավիճակը օր առաջ փոխելու համար և պարտավոր են լինել վճռական ու նշված ուղուն հավատարիմ:
Յուրաքանչյուր մտահոգ անձ, ով իրապես զգում է հայրենիքին սպառնացող վտանգը, կարող է, ուստի և պարտավոր է նպաստել նոր որակի ուժի՝ դիմադրական ճակատի հզորացմանը։

«Սարդարապատ» շարժում