Լրահոս

03.05.2011 15:58


Հայտնաբերվել են բեն Լադենի համակարգիչներն ու «DVD»–ները, որտեղ հնարավոր է՝ տեղեկություններ լինեն նախապատրաստվող ահաբեկչությունների մասին

Ինչպես հաղորդել է «CNN»–ը՝ հղում անելով ԱՄՆ հատուկ ծառայությունների աղբյուրներին, ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքն են ընկել տեղեկատվությամբ հարուստ համակարգչային սարքավորումներ և սկավառակներ, որոնք հայտնաբերվել են «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին իր առանձնատանը ոչնչացնելու ժամանակ։

Ահաբեկչության դեմ պայքարի գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բրենանը  հաստատել է, որ բեն Լադենի  քոթեջի վրա հարձակված հատուկ ջոկատայինները վերցրել են բոլոր նյութերը, որոնք անհարաժեշտ են համարել։

«CNN»–ի անանուն աղբյուրը  հայտնել է, որ բերված նյութերում, այդ թվում նաև  «CD»–ներում և «DVD»–ներում, փորձագետները փնտրում են տվյալներ, թե որտեղ էին ահաբեկչություններ նախատեսվում։

Փորձագետները երկրոդ հերթին  փնտրում են ահաբեկիչների այլ  ղեկավարների մասին տեղեկություններ։

Տվյալներն ուսումնասիրելու համար Կենտրոնական հետախուզական վարչությունում ստեղծվել է վերլուծաբանների հատուկ խումբ։

Այս խորագրի վերջին նյութերը