Ինչո՞ւ Հայաստանում նույնիսկ առաջադեմ օրենքներ ստեղծելիս հակառակ արդյունք է ստացվում
Մամլո ասուլիսի ժամանակ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ» ԱշոտՄելիքյանը հայտարարել է, թե իսկապես շատ մտահոգիչ իրավիճակ է, երբ տպագիր մամուլի դեմ շատ ակտիվ քայլեր են ձեռնարկում քաղաքական շրջանակների կարկառուն ներկայացուցիչները։
–Փաստորեն՝ դրանով իսկ ապացուցելով, որ նրանք այնքան էլ չեն գնահատում մամուլի դերը, այնքան էլ հանդուրժող չեն քննադատության հանդեպ, և կուզենային, որ ԶԼՄ–ներն ընդհանրապես կառավարելի լինեն և կատարեն այն, ինչ որ իրենք՝ իշխող ուժերը կուզենային,–ասել է նա:
Անդրադառնալով «Հեռուսաստեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, ըստ որի՝ զրպարտության հոդվածը ապաքրեականացվում է՝ Աշոտ Մելիքյանն ասել է, թե իրականում հոդվածի ապաքրեականացումը նորմալ երկրներում դրական բան է, սակայն Հայաստանում այն լրիվ հակառակ ազդեցություն ունեցավ։
–Հայաստանն այնպիսի երկիր է, որ նույնիսկ առաջադեմ օրենքներ ստեղծելիս հակառակ էֆեկտ է ստացվում։ Դա տարօրիակ է, բայց մենք գիտենք, թե ինչու է դա այդպես։ Այդ օրենքը փոփոխելիս մենք պետք է հաշվի առնենք, որ մեզանում չկա անկախ դատական համակարգ, որ մեր քաղաքական վերնախավը և առհասարակ քաղաքական դաշտը այն կուլտուրան չունի, որ հանդուրժող լինի քննադատության հանդեպ,–ասել է նա։
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ վերին շեմով տուգանելը մեզանում դարձել է նորմ, որով ճնշում է գործադրվում լրատվամիջոցների վրա։
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ–ի նախագահ ԷդիկԲաղդասարյանն ասել է, թե ինքը համոզված է, որ այն դատական գործերը, որոնք լրատվամիջոցները հայկական դատարններում տանուլ են տվել, Եվրոպական դատարանում շահելու են։
–Բայց ես արդարություն եմ ուզում սեփական երկրում, այլ ոչ թե Եվրոպայում։ Հա, ասենք՝ երեք տարի հետո Եվրոպական դատարանը որոշում կայացրեց, որ լրատվամիջոցը մեղավոր չէ, հետո՞։ Մեկ է, մեզ մոտ ո՛չ դատավորն է պատժվելու, ո՛չ էլ բյուջեից են փող տալու, ու էլի մեր երկիրն է տուժելու,–ընդգծել է նա։
Ինչո՞ւ Հայաստանում նույնիսկ առաջադեմ օրենքներ ստեղծելիս հակառակ արդյունք է ստացվում
Մամլո ասուլիսի ժամանակ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ» Աշոտ Մելիքյանը հայտարարել է, թե իսկապես շատ մտահոգիչ իրավիճակ է, երբ տպագիր մամուլի դեմ շատ ակտիվ քայլեր են ձեռնարկում քաղաքական շրջանակների կարկառուն ներկայացուցիչները։
–Փաստորեն՝ դրանով իսկ ապացուցելով, որ նրանք այնքան էլ չեն գնահատում մամուլի դերը, այնքան էլ հանդուրժող չեն քննադատության հանդեպ, և կուզենային, որ ԶԼՄ–ներն ընդհանրապես կառավարելի լինեն և կատարեն այն, ինչ որ իրենք՝ իշխող ուժերը կուզենային,–ասել է նա:
Անդրադառնալով «Հեռուսաստեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, ըստ որի՝ զրպարտության հոդվածը ապաքրեականացվում է՝ Աշոտ Մելիքյանն ասել է, թե իրականում հոդվածի ապաքրեականացումը նորմալ երկրներում դրական բան է, սակայն Հայաստանում այն լրիվ հակառակ ազդեցություն ունեցավ։
–Հայաստանն այնպիսի երկիր է, որ նույնիսկ առաջադեմ օրենքներ ստեղծելիս հակառակ էֆեկտ է ստացվում։ Դա տարօրիակ է, բայց մենք գիտենք, թե ինչու է դա այդպես։ Այդ օրենքը փոփոխելիս մենք պետք է հաշվի առնենք, որ մեզանում չկա անկախ դատական համակարգ, որ մեր քաղաքական վերնախավը և առհասարակ քաղաքական դաշտը այն կուլտուրան չունի, որ հանդուրժող լինի քննադատության հանդեպ,–ասել է նա։
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ վերին շեմով տուգանելը մեզանում դարձել է նորմ, որով ճնշում է գործադրվում լրատվամիջոցների վրա։
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ–ի նախագահ Էդիկ Բաղդասարյանն ասել է, թե ինքը համոզված է, որ այն դատական գործերը, որոնք լրատվամիջոցները հայկական դատարններում տանուլ են տվել, Եվրոպական դատարանում շահելու են։

7or.am