Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին. Տարոն Տոնոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրերս հանդիպել է Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած անձնավորությանը՝ Կարեն Այվազյանին եւ պարզել, որ նա Երեւանում բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է մարտական դիրքեր։ Նա նաեւ նշել էր, որ Տարոն Տոնոյանի հայտարարության վերաբերյալ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարության մեջ նշված փաստերն ուսումնասիրելու եւ իրավական գնահատական տալու համար ու եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հանդես չգա հրապարակային հերքմամբ, պատրաստվում է դիմել նաեւ դատարան։
ArmDaily.am-ի հետ զրույցում բժիշկ, ՀՅԴ անդամ Տարոն Տոնոյանը նշել է, որ Հովիկ Աղազարյանի ասածը իրականությանը բացարձակապես չի համապատասխանում. «Ես հանրահավաքի ժամանակ անդրադարձել եմ հարցին եւ եթե հիշում եք, ինքն իր առաջին գրառումը գրել էր, որ շատ հարգում է ինձ, իմ անցած ճանապարհը եւ այլն...Այս ընթացքում, կարծում եմ, որոշակի փաստաթղթեր են հասցրել պատրաստել այդ դասալիք տղայի, մարզպետարանում աշխատողի եղբոր համար եւ հիմա հավանաբար փորձում են ինչ-որ բան անել։ Թող փորձեն, թող դիմեն դատախազություն եւ թող դիմի դատարան»։
Տոնոյանը նշել է, որ ուրբաթ օրը Գեղամ Մանուկյանին հարցազրույց է տվել եւ ավելին է բացահայտել. «Հանրահավաքին ես ոչ թե խնայեցի իրեն, ուղղակի մոռացա ամենակարեւորն ասել։ Ես դա ասեցի ուրբաթ օրը, երբ դեռ Աղազարյանը չէր պատրաստվում դատախազություն դիմել։ Երբ մենք մեր զրույցը շարունակեցինք, նախքան այդ զինվորին տանելը, ես Աղազարյանին հարց տվեցի՝ իսկ ինչ կա քաղաքական ասպարեզում։ Ասաց՝ դե Ազգային ժողովն արձակուրդի մեջ է։ Ասի չէ, դրա մասին չեմ հարցնում, այլ դիվանագիտական առումով որեւէ բան արվում է, թե ոչ։ Ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրեցինք» Պուտինին։ Ես էլ մտածեցի չզարմանամ, որ խոսեցնեմ։ Հարցրի՝ բա էդ ոնց «կզացրեցիք»։ Թե բա՝ մերոնք գնացել Պուտինին ասել են, եթե մենք Ղարաբաղը կորցնենք, էլ դու մեզ հարյուր տարի պետք չես։ Հիմա ինքն ավելի շատ դրա պատասխանն է փորձում տալ, փորձում է իրեն փրկել։ Քավ լիցի, ես չեմ ուզում իրեն պատասխանատվության կանչել, թե ինչի է ինքը դասալիք զինվորին ռազմական գոտուց տեղափոխել, երբ հոսպիտալն այդ տղային առողջ էր համարել եւ ասել, որ պետք է վերադառնա մարտական դիրքեր։ Եվ այդ ամենը եղել է իր առաջ, էնպես չի եղել, որ ինքը չի իմացել, թե ում է տանում։ Թող բերի մի հատ փաստաթղթերը ներկայացնի, տեսնենք էդ Արցախում որ մի հոսպիտալը կամ բուժհաստատությունն է այդ դասալիքին տեղեկանք տվել, որ ինքը գնացել է Երեւան։ Ես շատ ուրախ կլինեմ, թող ինքը շարունակի իր գործընթացը։ Բնականաբար, ես ինչ-որ ասել եմ, խոսքերիս համար պատասխան եմ տալիս։ Իր քաղաքական թիմն է ստիպել երեւի իրեն, որ անպայման արձագանքի։ Դե թող նաեւ արձագանքի էդ Պուտինին «կզացնելու» հանգամանքը ոնց է եղել։ Ցավոք, դա մասնավոր զրույց է եւ այդ խոսակցությունը ես չեմ ձայնագրել, որ ունենամ ապացույց, բայց նա այդ ամենն ասել է։ Իսկ հիմա իրենք մոմ են վառում Պուտինի համար։ Ամեն օր վարչապետն ուրախ ասում է, թե քանի անգամ են խոսել Պուտինի հետ՝ դրանով էն ողորմելի իրավիճակն է ցույց տալիս, որ արդեն ամբողջ քաղաքական թիմով, երբ Պուտինն ասաց, որ Փաշինյանը դավաճան չէ, սկսեցին մկան ծակերից դուրս գալ։ Թող ինքն իր ճանապարհով գնա, ես առաջիկայում ավելի մանրամասն դրան կանդրադառնամ։ Թող հինգ օր չսպասի, հենց վաղն էլ գնա դատարան։ Եթե նույնիսկ ինձ պատասխանատվության կանչեն զրպարտության համար, ինքը պետք է պատասխան տա, որ ռազմական գործողությունների տեղից զինվոր է տեղափոխել առանց փաստաթղթի, առանց թույլտվության»։
Տոնոյանը նաեւ ավելացրել է, որ այն տեղեկանքով, որով Արցախից այդ տղան եկել է, թող դրա վրա ուշադրություն դարձնեն, որպեսզի ճիշտ լինի. «Եվ Հայաստանի որ բուժհաստատությունում է եկել ու ինչ դիագնոզով է բուժվել»։