Լրահոս

03.05.2011 14:41


Էդիկ Բաղդասարյան. «Ամեն մարդ իր ազատության չափն ու սահմանն ինքն է որոշում»

Էդիկ Բաղդասարյան. «Ամեն մարդ իր ազատության չափն ու սահմանն ինքն է որոշում»

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ–ի նախագահ Էդիկ Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում մամուլի  ազատությանը՝ ասել է, թե ընդհանրապես ազատության սահմանը որևէ մեկը չի որոշում, այլ ամեն մի լրագրողի մեջ է այդ ազտությունը:

–Երբ որ միջազգային կառույցներն իրենց զեկույցները տալիս են, ես միշտ զարմանում եմ. ասում եմ` լա՛վ, իրենք որտեղի՞ց գիտեն, թե մի քիչ է ազատ, կամ ինչքա՞ն է ազատ կամ ո՞նց է ազատ: Ինձ համար տարբերություն չկա, տասը տարի է՝ աշխատում եմ նույն ձևով, որևէ մեկն ինձ չի կարող ստիպել, որ չգրեմ հոդված կամ ինչ–որ թեմա չլուսաբանեմ,–ասել է նա:

Ըստ  Էդիկ Բաղդասարյանի՝ եթե լրագրողը չի ընդդիմանում, ուրեմն հարմարվում է իրեն պարտադրված բանաձևերին ու շրջանակներին, որոնք գծել են գլխավոր խմբագիրներն ու հեռուստաընկերությունների տնօրենները, և չեն ուզում զարգանալ:

–Ամեն մարդ իր ազատության չափն ու սահմանն ինքն է որոշում: Որևէ մեկը չի կարող լրագրողին պարտադրել՝ չգրել որևէ նյութ, չանել որևէ նյութ,–ասել  է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը