Աշոտ Մելիքյան. «Հայաստանում ԶԼՄ–ն գտնվում է կիսաազատից ոչ ազատ անցնելու վտանգավոր եզրագծում»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ» ԱշոտՄելիքյանը, շնորհավորելով մամուլի ազատության միջազգային օրը, ասել է, թե ցանկանում է, որ Հայաստանի ԶԼՄ–ն ու լրագրողներն աշխատեն ավելի բարենպաստ պայմաններում և խոսքի ազատության ավելի բարձր մակարդակում:
Անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատությանը՝ նա ասել է, որ այստեղ ԶԼՄ–ն գտնվում է կիսաազատից ոչ ազատ անցնելու վտանգավոր եզրագծում։
–«Freedom house»–ը Հայաստանը դասում է ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների կարգին։ Բավական շատ են անելիքները, և թեպետև տոն է այսօր, բայց, այնուամենայնիվ, արժե խնդիրներից խոսել։ Հետխորհրդային ժամանակաշրջանում ԶԼՄ–ի ոլորտում գործընթացները և՛ վերելքներ են ապրել, և՛ հետընթաց է եղել։ Ցավոք, վերջին տարիներին մենք պետք է արձանագրենք ռեգրեսիվ միտումներ, և մտահոգիչ իրավիճակ է, երբ ԶԼՄ–ի դեմ ակտիվ քայլեր են ձեռնարկում քաղաքական շրջանի կարկառուն ներկայացուցիչները,–ասել է նա։
Աշոտ Մելիքյան. «Հայաստանում ԶԼՄ–ն գտնվում է կիսաազատից ոչ ազատ անցնելու վտանգավոր եզրագծում»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ» Աշոտ Մելիքյանը, շնորհավորելով մամուլի ազատության միջազգային օրը, ասել է, թե ցանկանում է, որ Հայաստանի ԶԼՄ–ն ու լրագրողներն աշխատեն ավելի բարենպաստ պայմաններում և խոսքի ազատության ավելի բարձր մակարդակում:

7or.am