Լրահոս

03.05.2011 13:51


ԺԿ նախագահ. «Եվ՛ իշխանությունը, և՛ ՀԱԿ–ը վախենում են, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ ասուլիսում ասել է, թե փաստ է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը դավաճանեց իր սկզբունքները.

–Դա խաղ է և ոչինչ չի տալու ժողովրդին։

Իսկ ՀԱԿ–իշխանություն պայմանավորվածությունը, ըստ Տ. Կարապետյանի, եղել է հերթական խորհրդարանական ընտրություններում որոշակի տոկոսի ֆիքսման վերաբերյալ, որտեղ 15 տեղից ավելի չեն տա։

Նրա խոսքերով՝ և՛ իշխանությունը, և՛ ՀԱԿ–ը վախենում են, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ու չեն կարողանա հանդարտեցնել ժողովրդին։ Բանախոսը նաև ավելացրել է, որ գուցե մարտի 1–ին Լևոն Տեր–Պետրոսյանի չգալը Մյասնիկյանի արձանի հարակից հրապարակ թույլ տվեց, որ լինեն այդ սպանությունները։

–Շատ ենք քննադատում ժողովրդին, թե չի ըմբռնում։ Ի՞նչը ըմբռնի. ովքեր ի հայտ եկան, բոլորը դավաճանեցին։ Մեկը կա՞, որ մինչև վերջ կհետևի իր սկզբունքներին։ Զարմանում եմ, թե ինչպես է ժողովուրդը հետևում պետերին. նույն չինովնիկներն են, որոնք ունեն իրենց եկամուտները, բիզնեսները,–ընդգծել է «Ժողովրդական կուսակցության» ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը