Տիգրան Կարապետյանի հանրահավաքը մայիսի 5–ին է Մատենադարանում
«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենց հանրահավաքը տեղի կունենա մայիսի 5–ին՝ ժամը 18։00–ին, Մատենադարանում։ Նրա խոսքերով՝ մյուս բոլոր օրերը հանրահավաք անցկացնելու հայտ էր ներկայացրել ՀԱԿ–ը՝ երևի չցանկանալով, որ որևէ մեկը ևս հանրահավաք անի։
–Փաստորեն, դա քաղաքական մենաշնորհ է ընդդիմադիր դաշտում,–ասել է «Ժողովրդական» կուսակցության ղեկավարը՝ հավելելով, որ ՀԱԿ–ը չի համարում ընդդիմադիր դաշտ. այն ընդդիմադիր թիմ է։

7or.am