Լրահոս

03.05.2011 12:21


«Եհովայի վկաներ»-ի ներկայացուցիչն առաջարկել է հովանավորել ռազմահայրենասիրական արշավները

Մայիսի 3-ին «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանին է զանգահարել «Եհովայի վկաներ» կրոնական աղանդի մի ներկայացուցիչ և առաջարկել հովանավորել նախաձեռնության կողմից ամեն կիրակի իրականացվող ռազմահայրենասիրական արշավները` դրանց ընթացքում իրենց կազմակերպությունը գովազդելու պայմանով: Զանգահարողը սկզբում թաքցրել է ինքնությունը, այնուհետև կմկմալով ներկայացել որպես «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Վաչագան Հովհաննիսյան: Ստանալով մերժում` նա ներողություն է խնդրել և անջատել հեռախոսը:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական ռազմահայրենասիրական նախաձեռնությունը կազմավորվել է մեկ ամիս առաջ հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտսասրդությանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ: Նորաստեղծ նախաձեռնությունը քաղաքականապես լիովին անկախ է եւ իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որեւէ քաղաքական ուժի:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական ռազմահայրենասիրական նախաձեռնության մամուլի պատասխանատու Արման Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը