«Մրցանակ»՝ հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչներին և կազմակերպություններին
2010-2011 թթ Հայաստանում ընդունվեցին Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունները, որոնց հետեւանքով օտարալեզու դպրոցների վերաբացման վտանգը ծառացավ հայոց լեզվի եւ հայալեզու կրթության վրա: Այդ իսկ պատճառով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում են և հանրությանն ու գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին եւ հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները:
Այն կոչվում է «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան - Դելյանովի անվան մրցանակ» և նախատեսում է, որ այդ գործիչների ընտրությունը պետք է կատարվի հանրության քվեարկությամբ: Մրցանակի եւ հավակնորդների մասին մանրամասն տեղեկություններ, ինչպես նաեւ քվեաթերթիկը հասանելի են http://bitly.com/ebhX4e հասցեով:

Շնորհակալություն:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողով