Պակիստանի նախագահը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցել Ուսամա բեն Լադենի սպանությանը
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին «Washington Post»–ի սյունակում գրել է, թե Ուսամա բեն Լադենի սպանությունը Պակիստանի և ԱՄՆ–ի համատեղ գործողությունը չի եղել, և Պակիստանի իշխանություններն էլ տեղյակ չեն եղել, թե որտեղ էր գտնվում «Ալ Քաիդայի» ղեկավարը։
–Սա ԱՄՆ–ի և Պակիստանի համատեղ գործողությունը չէր, բայց ԱՄՆ–ի և Պակիստանի տասնամյա շարունակական համագործակցությունը բերել է Ուսամա բեն Լադենի սպանությանը, որը քաղաքակիրթ աշխարհին վտանգ էր սպառնում,–գրել է Պակիստանի նախագահը։
Հիշեցնենք, որ երեկ «Թալիբան» խմբավորման ներկայացուցիչները խոստացել էին, որ իրենք վրեժ են լուծելու «Ալ Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի սպանության համար, և որ շարժման առաջին թիրախը լինելու է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին և բանակի ներկայացուցիչները։