Ինչպես արդեն հաղորդել էինք մայիսի 2-ին՝ժամը 00.46-ին,ահազանգ էր ստացվել, որ մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ,1965թ.-ին ծնված Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս սունկ հավաքելու և չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Ս.Արզումանյանին պատկանող ուսապարկը:
Որոնողական աշխատանքների արդյունքում Հախում գետում (կորած վայրից մոտ 5 կմ հեռու) հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանի դին,որը դուրս է բերվել գետից և հանձնվել իրավապահ մարմիններին:
Հայտնաբերվել է գետում
Ինչպես արդեն հաղորդել էինք մայիսի 2-ին՝ժամը 00.46-ին, ահազանգ էր ստացվել, որ մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ,1965թ.-ին ծնված Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս սունկ հավաքելու և չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Ս.Արզումանյանին պատկանող ուսապարկը:
Որոնողական աշխատանքների արդյունքում Հախում գետում (կորած վայրից մոտ 5 կմ հեռու) հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանի դին,որը դուրս է բերվել գետից և հանձնվել իրավապահ մարմիններին: