2010 թ.-ին տրամադրվել է 19 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիա
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում տրամադրվել է 19 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 26 շահումով խաղի, 6 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել:
Նույն ժամանակահատվածում 22 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 29 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակեպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք' համապատասխանաբար 13 մլն 400 հազար, 17 մլն 500 հազար և 700 հազար դրամի չափով:
Նախորդ տարվա ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ 5 միլիոն դրամի չափով պետական տուրք, որից շահումով խաղերի գծով' 455 մլն դրամ, խաղատների գծով' 250 մլն դրամ և վիճակախաղերի գծով' 300 մլն դրամ:
2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 10 խաղատան և 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին