Աշխարհ

28.11.2020 23:08


Փարիզում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ են սկսվել (տեսանյութեր)

Փարիզում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ են սկսվել (տեսանյութեր)

Փարիզում անկարգություններ են սկսվել «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ցույցի ժամանակ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, խաղաղ ցույցի մեկնարկից կես ժամ անց ցուցարարներին բազմահազարանոց սևազգեստ մարդիկ են միացել: Նրանք վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ոստիկանության հասցեին, այնուհետև սկսել են շշեր և հրավառուկներ նետել ուժայինների ուղղությամբ:

Կարգուկանոնը խախտողները ավտոմեքենա են հրդեհել, ինչպես նաև աղբամաններ և հեծանիվներ: Դեպքի վայր է ժամանել հրշեջ ծառայության մի քանի հաշվարկ:

Հիշեցնենք, որ հանուն ԶԼՄ-ների ազատության խաղաղ երթը մեկնարկել էր 14:00-ին (երևանյան 17:00) Բաստիլի հրապարակից:

Բողոքի ակցիայի համար պատճառ է դարձել «Գլոբալ անվտանգության մասին» օրենքը, որը երկրի Ազգային ժողովն ընդունել է այս շաբաթ: Օրենքի 24-րդ հոդվածը պատիժ է նախատեսում ոստիկանի կամ ժանդարմի «դեմքի պատկերի կամ նույնականացման այլ տարրի՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառելու նպատակով տարածման համար»: Այս կանոնի խախտման համար սպառնում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը