Լրահոս

03.05.2011 11:09


Գարնանային հեղեղումներ

Մայիսի 2-ին՝ժամը 12.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիս գետի վա­րարման պատճառով վնասվել է Երևան–Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ում գտնվող կամուրջը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական  վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ կամրջի  3-րդ միջանկյալ հենարանի 1-ին հենապատը վնասվել է ամբողջությամբ, իսկ 4-րդ հենարանի 1-ին հենապատը` մասնակի: Կամրջի փլուզումը կանխելու և ան­վտանգ երթևեկություն ապահովելու նպատակով կամրջի ձա­խա­կողմյան երթևեկությունը փակվել է:

Ուսումնասիրվել են նաև Եղեգիս և Արփա գետերի առավել հեղեղավտանգ վայրերը: Պարզվել է, որ.

- Եղեգիս գետի վարարման պատճառով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-4-րդ կմ-ում վնաս­վել է 46 մ երկարությամբ ճանապարհահատված: Գետը քշել տարել է նաև 7 ճամփեզրյա պարա­պետ­ներ և վնասել 4-ը: Ջրածածկվել են Գետափ գյուղի 2,5 հա մշակովի հողատարածքները:

- Արփա գետի վարարման հետևանքով Եղեգնաձոր քաղաքի հարակից հանդամասերում ջրածածկվել են 54 հա հողատարածքներ, «Հայաստանի էլ. Ցանցեր» ՓԲԸ-ի Վայքի մասնաճյուղի ենթակայանի տա­րածքը` 2400 քմ մակերեսով, Ազատեկ գյուղի 8 հա, Արփի  գյուղի 6 հա և Արենի գյուղի 1 հա մշակովի հո­ղա­տա­րածք­­ները, արմատախիլ է եղել 98 պտղատու ծառ:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138 կմ-ում անձրևաջրերը քանդել են ճամփեզրի հենապատը ( 10 մ բարձրությամբ և 5 մ երկարությամբ) և ճամփեզրը` 1 մ:

Վնասի չափերը ճշտվում են մարզում մշտական գործող հանձնաժողովի կողմից:

Հեղեղատներ են առաջացել եվ վնասներ պատճառել նաեվ Արարատի մարզում. Հրազդան գետի վարարման հետևանքով ՝Սայաթ –Նովա գյուղում,Վեդի գետի վարարման հետեվանքով՝Վեդի քաղաքում:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել համապատասխան կազմակերպությունները:

Այս խորագրի վերջին նյութերը