Լրահոս

03.05.2011 10:38


Մայիսի 4–ին նախատեսվում է անցկացնել ԵԱՀԿ դիտարկում

Մայիսի 4–ին նախատեսվում է անցկացնել ԵԱՀԿ դիտարկում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ապրիլի 13–ին դիտարկում է նախատեսվում ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Մարիուս Պուոձիունասը և ԵԱՀԿ բարձր մակարդակով պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ–լեյտենանտ Ալեքսանդր Նեպոկրիտիխը։

Իսկ հակառակորդի կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնական Անտալ Հերդիչը և ԵԱՀԿ բարձր մակարդակով պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ–լեյտենանտ Մայքլ Օ’Քոնորը։

Այս խորագրի վերջին նյութերը