Լրահոս

03.05.2011 10:31


Լիտվայի նախագահ. «Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Լիտվան պատրաստ է օգնել Ադրբեջանին»

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Բաքվում հանդես է եկել հայտարարությամբ։

Նախագահը նշել է, որ իր և Ադրբեջանի նախագահի միջև բավական անկեղծ զրույց է կայացել՝ կապված երկկողմանի հարաբերությունների, Եվրոպայի և Ադրբեջանի միջև կապերի, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում տարբեր հարցերի կարգավորման հետ։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցին՝ Դալյա Գրիբաուսկայտեն նշել է, որ կողմնակից է միայն խնդրի խաղաղ կարգավորմանը։ Նա ասել է.

–Նման հակամարտությունները լուրջ կորուստներ են բերում յուրաքանչյուր երկրին։ Դրանք շատ բացասական են ազդում հոգևոր արժեքների, հարաբերությունների և տնտեսության վրա։ Չեզոքացնել այդ դժվարությունները շատ բարդ է։ Դրա համար ձեզ հարկավոր է համբերություն, բաց մոտեցում և, իհարկե, խաղաղասեր վերաբերմունք։ Եվրոպան և ողջ աշխարհը հակամարտությունների խաղաղ կարգավորում են ուզում։ Այս խնդրի կարգավորման հարցում Լիտվան պատրաստ է օգնել ձեզ ինչպես ԵԱՀԿ և ԵՄ անդամ, այնպես էլ երկկողմանի ձևաչափում։

Այս խորագրի վերջին նյութերը