ՌԴ դպրոցներից մեկում ուսուցչի և աշակերտի հարազատների միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է հոսպիտալացվել
Ռուսաստանի Դաշնությունան Կաբարդա-Բալկարական Հանրապետության մայրաքաղաք Նալչիկի դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է տուժել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է հանրապետության առողջապահության նախարարի օգնական Լիլիա Շոմախովան։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին դպրոցի ուսուցչի և աշակերտներից մեկի հարազատների միջև։ Դպրոցում տեղի ունեցած վիճաբանությունից ու քաշքշուկից հետո ուսուցիչը դուրս է եկել, մեքենայից վերցրել է տրավմատիկ ատրճանակը, վերադարձել դպրոց և մի քանի կրակոց արձակել։
«Այժմ հանրապետական կլինիկական հիվանդանոցում գտնվում է երկու տուժած։ Նրանցից մեկը վիրավորում է ստացել, փամփուշտը դուրս է բերվել փափուկ հուսվածքներից։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնությունը»,-նշել է Շոմախովան։
Երկրորդ տուժածը ուսուցիչն է, որի վիճակը գնահատվում է ծանր։
«Ուսուցիչը վերակենդանացման բաժնում է, նա ծանր վիճակում է, ունի բազմաթիվ կոտրվածքներ, ուղեկցող վնասվածք։ Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, կողոսկրերի կոտրվածք, դիմածնոտային վնասվածքներ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։
Կաբարդա-Բալկարական Հանրապետությում երեխաների իրավունքների պաշտպան Սվետլանա Տլինովան ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է, որ իրավիճակն իր վերահսկողության տակ է վերցրել։

Աղբյուրը՝ tert.am