2011 թ. ապրիլի 30-ին փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը վարչական բողոք է ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մասնաշենքում անձանց մուտք ու ելքի նկատմամբ հսկողություն իրականացնող դատական կարգադրիչների գործողության դեմ:
Գործի էությունը կայանում է նրանում, որ 2011 թ. ապրիլի 29-ին փաստաբան Էդմոն Մարուքյանը ծանուցվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երկու դատական նիստերի մասնակցելու համար:
Առաջին դատական նիստին մասնակցելու համար դատական կարգադրիչների կողմից փաստաբանի անձը ստուգվել է միայն փաստաբանի վկայականի միջոցով:
Երկրորդ նիստին մասնակցելու համար փաստաբանի անձը ստուգելու համար կարգադրիչները պահանջել են վկայական, որից հետո նաեւ պահանջ է ներկայացվել պայուսակը ստուգող սարքով անցկացնելու և ստուգելու համար:
Էդմոն Մարուքյանն առարկել է և պահանջել բացատրություններ, թե ինչու չեն պահանջել ստուգել իր հետ նույն նիստին մասնակցող ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի ձեռքի պայուսակը, իսկ իր պայուսակը պարտադիր ստուգելու պահանջ են ներկայացրել:
Դատական կարգադրիչը պարզաբանել է. «Նա մեղադրող է, այդ իսկ պատճառով նրա պայուսակը չենք ստուգում, քանի որ կարգն է այդպես պահանջում...»: Փաստաբանը հայտնել է, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանը մեղադրող չէ և եթե նա մեղադրող էլ լիներ, դատական կարգադրիչները իրավունք չունեն իրենց գործառույթները կատարել տարբերակված մոտեցմամբ, այն է՝ մեղադրանքի կողմը ներկայացնող քննիչին, դատախազին թույլ տալ մուտք գործել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մասնաշենք՝ առանց զննության ենթարկելու նրանց իրերը, իսկ փաստաբաններից պահանջել, որ նրանց իրերը անպայման ենթարկվեն զննության:
Կարգադրիչը սպառնացել է փաստաբանին, որ եթե դատական նիստերի դահլիճից դուրս չգա, վատ կլինի, իսկ փաստաբանը պնդել է, որ նրանց գործողություններն իրավաչափ չեն և խոչընդոտում են իր` որպես փաստաբանի լիազորությունների իրականացմանը:
Փաստաբանը ՀՀ դատական դեպարտամենտից պահանջում է վարչական մարմնի գործողության դեմ բերված վարչական բողոքն ամբողջությամբ բավարարել` բողոքարկվող գործողությունն ամբողջությամբ ոչ իրավաչափ ճանաչելով և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մասնաշենքում 2011 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 15:50-16:00 ընկած ժամանակահատվածում, անձանց մուտք ու ելքի նկատմամբ հսկողություն իրականացնող և ոչ իրավաչափ գործող դատական կարգադրիչներին:
Հիշեցնենք, որ երկրորդ դատական նիստի ընթացքում բողոքարկվում էր ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Խնդիրը կայանում է նրանում, որ Տաշիրի բաժնում ոստիկանը, չարաշահելով իր՝ որպես ոստիկանի պաշտոնական լիազորությունները, Գառնիկ Մելքոնյանին անօրինական եւ իր կամքին հակառակ տարել է ոստիկանության Տաշիրի բաժին եւ ակնհայտորեն դուրս գալով իր լիազորություններից՝ դիտավորությամբ բռնություն է գործադրել: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գ. Մելքոնյանը մերժել է քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Կարգադրիչները ցուցաբերում են խտրական վերաբերմունք