Լրահոս

03.05.2011 09:31


ՄԱԿ գլխավոր գարտուղարի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ

ՄԱԿ գլխավոր գարտուղարի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ

Երբ կառավորությունը ճնշում է իր ժողովրդին և թաքնվում հետաքննությունից, անկախ մամուլը հզորագույն արտահայտման միջոցներից է չարագործությունը բացահայտելու և հասարակության վստահությունը պաշտպանելու համար:

Երբ մարդիկ դեմ են առնում խտրականության և մեկուսացման, մամուլի հասանելիությունը կարող է նրանց ձայն տալ և ստեղծել պայմաններ իրենց խնդիրների մասին իրազեկելու:

Իսկ գլոբալ ճնշող մարտահրավերների դարաշրջանում, մամուլի միջոցով տեղեկատվության և մտքերի ազատ փոխանակությունը` ընդհանուր ,խնդիրներիե շրջանակում, կարող է միացնել մարդկանց և երկրների:

Մամուլի ազատության համաշխարհային օրվա արմատները գալիս են աֆրիկյան լրագրողներից, որոնք Բեռլինի պատի տապալվելու ու Արևելյան Եվրոպայում մամուլի նկատմամբ սահմանափակումներից ազատվելու արդյունքում, փնտրում էին նմանատիպ զարգացում իրենց մայրցամաքում: Նրանք աշխատեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ 1991 թ. Նամիբիայում սեմինար կազմակերպելու նպատակով, ինչը պատճառ դարձավ ազատ և անկախ մամուլի Ուինդհոկի հռչակագրի ստեղծմանը: Այս գաղափարը իր հերթին ոգեշնչեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և երկու տարի անց հռչակեց այս հիշարժան օր:

Այսօր Հյուսիսային Աֆրիկայի և Միջին Արևելքի ժողովուրդներն են, որ իրենց ուժերը կենտրոնացրել են իրենց ժողովրդավարական իրավունքների և ազատությունների համար. և իրենց հասարակություններում փոփոխության հասնելու նպատակով` իրականացնում են դա համացանցի և սոցիալական ցանցերի առավելագույն ու ստեղծագործ կիրառումով:

Այս տարվա հիշարժան օրվա թեման է ,Նոր սահմանագծեր, նոր արգելքներե, ինչը ընդգծում է այս շեշտակիորեն փոխված համաշխարհային մամուլի բնապատկերը: ԶԼՄ-ների նոր տեսակները և գործիքները, որոնցից մեկը բջջային հեռախոսն է, շարունակում է լիազորել անհատներին հարստացնել լուրերի հավաքը և լուսաբանել կառավարության, բիզնեսի և արդյունաբերության ինչ-որ ժամանակ գաղտնի պահվող աշխատանքները:

Այնուամենայիվ, այս առավելությունների հետ մեկտեղ կան նաև հին մարտահրավերները, ինչպիսիք են մամուլի միջոցով ատելություն տարածելը և բռնություն հրահրելը: Գոյություն ունեն նաև անդամ պետությունների կողմից հարկադրված նոր, անհերքելի արգելքներ` ներառյալ վիրտուալ տեղեկատվական տարածքի հսկողությունը, թվային ագրեսիան և գրաքննությունը համացանցում: Համաձայն Լրագրողների պաշտպանության կոմիտեի, հիմնականում առցանց աշխատող լրագրողներից առնվազն վեցը սպանվել են 2010 թ.: Իսկ 2008 թ., առաջին անգամ, ավելի շատ առցանց աշխատող լրագրող էր բանտարկված, քան ավանդական մամուլում:

Մամուլի ազատության համաշխարհային օրը, եկե’ք հիշենք այն լրագրողներին, խմբագիրներին և մամուլում աշխատող այլ մասնագետներին, ովքեր սպանվել են իրենց թղթակցությունների պատճառով: Ձգտելով արդարության` եկե’ք պատվենք իրենց հիշատակը: Անպատժելիությունը, որ հաճախ հետևում է այդպիսի սպանություններին, ցույց է տալիս լրագրողների պաշտպանության համար պաշտոնական մտահոգության պակաս և ակնհայտ արհամարհանք իրենց կարևորագույն աշխատանքի հանդեպ: Բազմաթիվ այլ լրագրողներ հյուծվում են բանտախցերում, ընդամենը իրենց աշխատանքն անելու համար:

Այսօր, երբ մենք տոնում ենք Ուինդհոքի հռչակագրի 20-րդ հոբելյանը, եկե’ք նաև խոստանանք վերացնել թվային անջրպետի տարբերությունները, այնպես, որ մարդիկ կարողանան օգտվել ԶԼՄ-ների նոր տեսակներից և հաղորդակցության տեխնոլոգիաների մատչելիության հնարավորությունից և օգտագործումից:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հավաստում է, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն «անկախ սահմաններից, ցանկացած լրատվամիջոցի միջոցով, տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու և հաղորդելու»: Եկե՛ք վերահաստատենք ժողովրդավարության, զարգացման և խաղաղության սկզբունքների, մեր կարևորագույն խոստումը:

Այս խորագրի վերջին նյութերը