Լրահոս

02.05.2011 17:47


Վրաստանում համաժողովրդական բողոքի ցույցեր կսկսվեն

Վրաստանում համաժողովրդական բողոքի ցույցեր կսկսվեն

Մայիսի 21–ից Վրաստանում համաժողովրդական բողոքի ցույցեր կսկսվեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազգային ժողովի» գործադիր խորհրդի նախագահ Նոնա Գապրինդաշվիլին։

Նրա խոսքերով՝ մայիսի 21–ին՝ ժամը 15։00–ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում կհավաքվեն բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ազատել Վրաստանը Սահակաշվիլիի վարչակարգից։

Բացի այդ, նա նշել է, որ անհնազանդության հանձնաժողովների ներկայացուցիչները կապահովեն մարդկանց հավաքը Հավլաբար շրջանում, Ֆիլհարմոնիայի մոտ և Վարդերի հրապարակում, իսկ երեք հոսք կշարժվի դեպի Ազատության հրապարակ։

Բողոքի ակցիաներ կանցկացվեն նաև Բաթումիում՝ Դարաշրջանի հրապարակում, Վրաստանում, Խաշուրիում, Խարագաուլիում և այլ քաղաքներում։

Գապրինդաշվիլին նշել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հասկանում են, թե ինչ իրավիճակում է գտնվում Վրաստանը, իրենց համակիրների հետ կմիանան ակցիային։

–Ազգային ժողովը Սահակաշվիլիի հանցագործ իշխանության հետ գործարքի չի գնա։ Մեզնից յուրաքանչյուրի ակտիվությունը կստիպի իշխանությանն արագ և խաղաղ կերպով ենթարկվել ժողովրդի կամքին։ Համազգային ժողովները կվերջանան հանցագործ ռեժիմի դեմոնտաժով։ Սահակաշվիլին հրաժարական կտա, և մենք արդար ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրավունք կստանանք,– ասել է Գապրինդաշվիլին։

Նա ընդգծել է, որ ամբողջ Վրաստանի մասշտաբով 74 կոմիտե է ստեղծվել, ինչպես նաև երիտասարդական կազմակերպություններ և «երդվյալների ջոկատներ»։

Այս խորագրի վերջին նյութերը