Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այսօր այցելելու է Ադրբեջան, այնուհետև Հայաստան ու Վրատան։ Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի մամլո ծառայությունը։
Գրիբաուսկայտեն կժամանի Հարավային Կովկասի երկրներ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ղեկավար։ Այցի օրակարգում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Միխայիլ Սահակաշվիլիի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումները։
«Հակամարտության միայն խաղաղ կարգավորումը, որին կարելի է հասնել կառուցողական բանակցությունների արդյունքում (երբ երկու կողմերը դրսևորում են քաղաքական կամք և ամուր վճռականություն՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծում ստեղծված իրավիճակից), կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն և խաղաղություն»,–ասվում է նախագահ Գրիբաուսկայտեի մամլո հաղորդագրության մեջ։
Հարավային Կովկասի երկրների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկկողմանի հարաբերությունները, տնտեսական, մշակութային համագործակցությունը, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության նախագծերը։
Լիտվայի նախագահը մայիսի 2–4–ը կժամանի տարածաշրջան