Քննարկվել է զորակոչից խուսափած անձանց նկատմամբ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ օրինագիծը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում ներկայացրել է «Սահմանադրական կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի նախատեսվում է զորակոչից խուսափած 27 տարին լրացած անձանց նկատմամբ քրեական գործ չհարուցել։ Սա, նախարարի խոսքով, կնպաստի, որ զինծառայություն չանցած արտերկրում գտնվող հայրենակիցները վերադառնան հայրենիք։
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվել է' արդյոք երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիներն իրենց երկրում զինծառայություն չանցնելու դեպքում Հայաստանում զինապա՞րտ են համարվում, ինչին ի պատասխան' Հ.Հակոբյանն ասել է, այո, զինապարտ են համարվում, իսկ եթե նրանք իրենց երկրում զինծառայություն են անցնում, ապա Հայաստանում ազատվում են զինվորական ծառայությունից։
Եթե անձը Հայաստան է ժամանում 27 տարին լրացած, այդ դեպքում կիրառվում է օրենքի պահանջը, այսինքն' եթե վերադառնում է' մեկ այլ երկրի բանակում չծառայած, ուրեմն պետք է անցնի ծառայության։
-Ցանկածած զորակոչից խուսափելու ժամանակ, եթե նա 26 տարեկանում է դարձել ՀՀ քաղաքացի, խուսափել է երկու զորակոչից, ուրեմն պետք է մուծի համապատասխան 200հազ. դրամ, իսկ եթե, օրինակ,18 տարեկանից է ձեռք բերել քաղաքացիություն և 10 տարի խուսափել է կամ այնտեղ չի ծառայել ու վերադարձել է, ուրեմն ամբողջ ժամանակահատվածի համար է կիրառվում տույժ ու տուգանքը,-ասել է Հ.Հակոբյանը։
Օրենքի նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն էլ ասել է, որ այս օրինագիծը շատ հայերի կվերադարձնի Հայաստան։ Այս առումով, նա կարևորել է քարոզչական գործունեությունը հայրենակիցներին օրինագծի մասին իրազեկելու համար։
Ինչ վերաբերում է գումարային խնդրին, եթե անձը 18-ից մինչև 27 տարեկան ոչ մի զորակոչի չի մասնակցել և բոլոր զորահավաքներից խուսափել է, տույժի առավելագույն գումարը կազմելու է 1մլն 800հազ դրամ։ Կան նաև բազմաթիվ կատեգորիաներ, որոնց դեպքում նշված գումարը զեղչվում է։
Նա նշել է, որ չի եղել մի դեպք, երբ հայրենակիցներից որևէ մեկը վերադառնա և կալանավորվի, քանի որ տեղում իրազեկվել է օրենքի մասին։
Հ.Կարապետյանի խոսքերով, չեն կալանավորվի նաև մինչև 27 տարին լրացած անձինք և կստեղծվեն բոլոր նորմալ պայմանները, որ նրանք անցնեն նորմալ ծառայության։

7or.am