Աշխարհ

26.11.2020 11:57


«Երկրում ակտիվացել են «Իսլամական պետության» գրոհայինները». Իրաքի ԱԳ նախարար

«Երկրում ակտիվացել են «Իսլամական պետության» գրոհայինները». Իրաքի ԱԳ նախարար

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ակտիվացրել է իր գործունեությունն Իրաքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը:

«Ցավոք ԻՊ խմբավորումը գոյություն ունի և ավելի է ակտիվացել համեմատած մի քանի ամիս առաջվա հետ: Մենք տեղեկություններ ունենք, որ խմբավորումը գտնվում է Անբար, Կիրկուկ, Դիալա և Նայնավա նահանգների որոշակի շրջաններում: Մեր հսկողության տակ կան ԻՊ-ի անդամ ահաբեկիչներ, որոնք տարբեր երկրների քաղաքացիներ են»,-նշել է Իրաքի արտգործնախարարը:

2017թ․ վերջում Իրաքի իշխանությունները հայտարարել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը միջազգային կոալիցիայի աջակցությամբ շարունակում է ահաբեկչական քնած օջախների հայտնաբերումն ու ոչնչացումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը