ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Օբամային Բեն Լադենին վերացնելու համար
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից «համար մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենի վերացման կապակցությամբ։
«Ալ Քաիդայի» առաջնորդ Բեն Լադենը սպանվել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից ոչ հեռու գտնվող տներից մեկում։ Այս տեղեկությունը հաստատել է Բարաք Օբաման։ Նա հաղորդել է, որ գործողությունների իրականացման լիազորություն էր տվել դեռևս մեկ շաբաթ առաջ, և պակիստանյան իշխանությունները տեղեկացված են եղել դրա մասին։
Ըստ «ՌԻԱ նովոստի»–ի՝ Ռասմուսենի հայտարարության մեջ ասվում է.
«Այն նշանակալի հաջողություն է ՆԱՏՕ–ի դաշնակիցների ու այն բոլոր երկրների անվտանգության համար, որոնք միացել են մեզ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարելու համար, որպեսզի աշխարհը դարձնենք ավելի անվտանգ վայր բոլորիս համար»։
Ռասմուսենը հավաստիացրել է, որ Աֆղանստանն այլևս երբեք «ծայրահեղականության համար անվտանգ ապաստան» չի լինի և կզարգանա խաղաղության ու անվտանգության մեջ։