Լրահոս

02.05.2011 16:52


Թալիբները խոստացել են վրեժ լուծել Բեն Լադենի մահվան համար

Թալիբները  խոստացել են վրեժ լուծել Բեն Լադենի մահվան համար

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, թալիբները  խոստացել են վրեժ լուծել «Ալ Քաիդայի» ղեկավար Բեն Լադենի սպանության համար։

–Եթե նա դարձավ հալածյալ, ապա մենք վրեժ կլուծենք նրա մահվան համար և կգրոհենք ԱՄՆ–ի և Պակիստանի կառավարությունների ու հատուկ  ծառայությունների վրա,–գործակալությանն ասել է պակիստանյան «Թալիբան» խմբավորման ներկայացուցիչ Էհսանուլլահ Էհսանը։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, «Թալիբանի» ներկայացուցիչը հայտարարել է, որ շարժման առաջին թիրախը լինելու են Պակիստանի  նախագահ Ասիֆ Ալի Զարդարին և բանակի ներկայացուցիչները։

–Ամերիկան մեր  երկրորդ թիրախն է լինելու,–ասել է Էհսանը։

Այս խորագրի վերջին նյութերը